Սոմալիում պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Սոմալիի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվն ավելացել է ՝ հասնելով 276-ի, ևս 300 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Ավելի վաղ հայտարարվել էր 231 զոհի ու 275 տուժածի մասին:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, հոկտեմբերի 14-ին Մոգադիշոյի Հոդան շրջանի հյուրանոցներից մեկի մոտ պայթյունից օդ է բարձրացել բեռնատար մեքենան: Երկու ժամ անց ևս մեկ պայթյուն է տեղի ունեցել Մադինա շրջանում:
Պայթյունների պատասխանատվությունը դեռ որևէ ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել: Աղբյուրը նշում է, որ վերջին ժամանակներում այդ երկրում պայթյուններ են իրականացնում «Աշ-Շաբաբ» ծայրահեղական մահմեդական խմբավորման գրոհայինները, այն «Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորման ճյուղային կառույցներից է: