Գոյկովիչ. Սերբիան պաշտպանում է Հայաստանի՝ ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու դիրքորոշումը
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը հայկական կողմը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»: Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հետ հանդիպման ժամանակ:
«Մեր երկիրը կարևորում է փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացումը. շփման գծից դիպուկահարների հետքաշումը, պատահարների հետաքննման մեխանիզմների ստեղծումը, զինադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված ջանքերը»,-ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, ասել է Արա Բաբլոյանը:
Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ Մայա Գոյկովիչը փաստել է, որ Սերբիան պաշտպանում է Հայաստանի՝ ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու դիրքորոշումը: Կողմերը կարևորել են երկու երկրների միջև կապերի զարգացումը տարբեր ոլորտներում: Սերբիայի խորհրդարանի նախագահ Մայա Գոյկովիչը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հրավիրել է Սերբիա:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է նաև Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալի ալ-Ղանիմի հետ:
ԱԺ նախագահն ընդգծել է, որ արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Կողմերը փաստել են, որ վերջին տարիներին երկու երկրների միջև զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, որն ամուր հիմք և երաշխիք է տարբեր ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացման վերաբերյալ և հույս հայտնել, որ առկա չիրացված ներուժն արդյունավետ կօգտագործվի:
Հարակից հրապարակումներ`
- Արա Բաբլոյանն այցելել է Պետրոպավլովյան ամրոց
- «Ցավում եմ, որ ՀԱՊԿ ԽՎ-ին առաջին մասնակցությանս նախորդեց ադրբեջանական ցինիզմը». Արա Բաբլոյան
- Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
- Արա Բաբլոյան. ԼՂ հիմնահարցը պետք է դիտարկել մարդու իրավունքների տեսանկյունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին