Արա Բաբլոյան. ԼՂ հիմնահարցը պետք է դիտարկել մարդու իրավունքների տեսանկյունից
Չկան հարցեր, որոնք հնարավոր չէ լուծել խաղաղ ճանապարհով, պետք է քաղաքական կամք ու երկխոսելու ցանկություն, և ամենաբարդ հարցերն անգամ լուծումներ կստանան»: Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլայոնը ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության անդամների հետ հանդիպմանը:
Նրանք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստին:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ԱԺ նախագահը, կարևորել է անվտանգության և խաղաղության դերը մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդների համար:
Արա Բաբլոյանն ընդգծել է ՀԱՊԿ գործունեության արդյունավետության և հեղինակության բարձրացման կարևորությունը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ անվտանգության մասին խոսելիս պիտի հաշվի առնել թե՛ արտաքին, թե՛ ներքին գործոնները և օժանդակել, որպեսզի մասնակից երկրները գիտակցեն կազմակերպության նշանակությունն անվտանգության պահպանման հարցում:
ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է ՀԱՊԿ անդամ պետությունների համաձայնեցված քայլերը, կառուցողական մոտեցումներն ու միջազգային հարթակներում համագործակցելու անհրաժեշտությունը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը նշել է. «ԼՂ հիմնահարցը պետք է դիտարկել մարդու իրավունքների տեսանկյունից. չէ՞ որ ամեն ինչի կենտրոնում մարդն է՝ անկախ ազգությունից և կրոնից»:
Հանդիպման ավարտին ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության անդամներն Արա Բաբլոյանին են ներկայացրել իրենց դիտարկումները՝ կազմակերպության գործունեության, մասնակից երկրների միջև համագործակցության և իրենց համար օրակարգային հարցերին ընդհանուր մոտեցումներ ցուցաբերելու անհրաժեշտության վերաբերյալ:
Արա Բաբլոյանը պատվիրակության անդամներին մաղթել է արգասաբեր աշխատանք և նոր ձեռքբերումներ:
Նույն աղբյուրի համաձայն, Երևանում գտնվող ՀԱՊԿ ԽՎ-ի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի անդամները համանուն հանձնաժողովի և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի ուղեկցությամբ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
ՀԱՊԿ ԽՎ խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան