Բորիս Նավասարդյան. Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը բացահայտ միջամտություններ չեն ակնկալվում
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարգի փաստաթուղթը հրապարակվում է այն ժամանակ, երբ բանակցող կողմերը համաձայնություն են տալիս: Մենք տեսանք, որ Եմ հանձնաժողովն ու Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված էին հրապարակել, դա նշանակում է, որ գոնե երկու կողմերն էլ շահագրգռված են այն մոտակայում վավարեցնելու հարցում»: «Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նրա խոսքով, փաստաթղթի հրապարակումը նաև նշանակում է, որ այս պահին բացահայտ ու ակնհայտ միջամտություններ դրսից չի ակնկալվում, ինչպես եղավ 2013 թվականին:
«Ըստ երևույթի համաձայնագրի բովանդակությունը համաձայնեցված է Ռուսաստանի հետ և Եվրասիական միության այլ անդամների հետ, այնտեղից որևէ բացասական արձագանք սպասել չի կարելի»,-ասաց նա:
Նա կարևորեց, որ գրեթե որևէ ոլորտ բաց թողնված չէ համաձայնագրում, տնտեսությանը բավականին մեծ ուշադրություն է դարձված, և եթե այդ կետերը իրականացվեն, հնարավորություն կա առողջացման ուղով գնալու:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը կնպաստի համագործակցության շարունակականությանը. Նատալյա Վուտովա
- Ակնհայտ է՝ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը նոյեմբերին չի ստորագրվելու. վերլուծաբան
- Յոհանես Հաան. Նոր համաձայնագիրը կօգնի ամուր կապերով վերահաստատել Հայաստան-ԵՄ հարաբերությունները. «Առավոտ»
- Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը բովանդակային առումով նախորդից թույլ է. Արմեն Մարտիրոսյան
- Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման աշախատանքներն իրենց հետագծով են շարժվում. Պյոտր Սվիտալսկի
- Պյոտր Սվիտալսկին հույս ունի, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը նոյեմբերին կստորագրվի
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին