Elitaliana ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում ուղղաթիռներով ծառայություններ մատուցելու հարցում
Իտալական ուղղաթիռների Elitaliana ընկերությունը հետաքրքված է Հայաստանում ուղղաթիռներով ծառայություններ մատուցելու հարցում: Այդ մասին ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի հետ հանդիպմանը հայտնել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսսանդրո Գիուլիվին, ում գլխավորած պատվիրակությւոնը Երևանում է:
ՔԱԳՎ մամուլի բաժնի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում իտալացի գործընկերները ներկայացրել են Elitaliana ընկերության ծավալած գործունեությունը, ընկերության կողմից իրականացվող ծառայությունները:
Սերգեյ Ավետիսյանը, ողջունել է գործընկերներին և վերջիններիս հետաքրքվածությունը, նշել է իրականացվող քայլերը՝ միտված քաղաքացիական ավիացիայի զարգացմանը և շեշտել՝ Հայաստանում ուղղաթիռներով թռիչքներ իրականացնելու առկա անհրաժեշտությունը:
ՔԱԳՎ պետն առաջարկել է նաև իր պատրաստակամությունը՝ աջակցելու հետագա աշխատանքների կատարմանը: