Իտալիայում 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իտալիայի Ասկոլի-Պիչենո քաղաքից 28 կմ դեպի արևելք 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին, «Ռաշա թըդեյ»-ի փոխանցմամբ, հայտնել է միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Հաղորդվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։
Հիշեցնենք, որ 2016 թվականի օգոստոսի 24-ին 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական հատվածում։ Տարերային աղետի հետևանքով զոհվել էր 293 մարդ, շուրջ 400 հոգի վնասվածքներ ստացել։ Ավելի քան 3 հազար մարդ զրկվել էր տներից։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին