Լևոն Հայրապետյանի գործը մնաց որպես անմեռ հիշատակություն. ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ցավակցական ուղերձ է հղել արցախցի հայտնի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի մահվան կապակցությամբ։
«Ցավով տեղեկացանք Լևոն Հայրապետանի անժամանակ մահվան մասին: Տարիներ շարունակ պրն. Հայրապետյանը մեզ համար եղել է ազգի ճակատագրով ապրող և այդ ապագան առավել բարեկեցիկ ու ապահով տեսնելու գործնական մտահոգությամբ տոգորված հայրենասեր գործիչ: Կարելի է հիշել նրա ձեռնարկած բազմաթիվ նախաձեռնությունները, որոնք ուղղված են եղել հատկապես Արցախի վերածնությանն ու հզորացմանը և որոնք ոգեշնչել են ու լայն արձագանք են գտել երախտագետ համերկրացիների սրտերում: Այդ անշահախնդիր նվիրումը դրսևորվել է նաև Հայ Դատի աշխատանքներին թիկունք կանգնելու մշտական պատրաստակամությամբ: Ցավի հետ այսօր նաև ափսոսանքի զգացումն է համակել մեզ՝ նրա ընդհատված ծրագրերի ու երազանքների համար, ինչպես և գիտակցումը, որ մեր հավաքական կյանքից այլևս բացակայելու է հայրենիքի շենացումը քաղաքական նպատակ, հոգու պարտք ու հավատամք դարձրած մի համարձակ ու անկեղծ նվիրյալ:
Լևոն Հայրապետյանի մահվան առիթով կիսում ենք հարազատների մտերիմների և բոլոր վշտակցողների զգացումները, որպես մխիթարանք վկայաբերելով գործը, որ մնաց որպես անմեռ հիշատակություն»։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Հայրապետյանը կանգնած է եղել Արցախի Հանրապետության կայացման ակունքներում. Արցախի նախագահ
- Մահացել է Լևոն Հայրապետյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին