Պայթյուն՝ Քաբուլի մզկիթում
Մահապարտ-ահաբեկիչը Քաբուլում հարձակվել է իմամ Զամամի մզկիթի վրա: Ռիա նովոստին, հղում անելով Tolo News –ին, գրում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, տուժել 20 հոգի: Հաղորդվում է, որ զոհերի թվում կան կանայք և երեխաներ: Ականատեսների խոսքերով, պայթյունին հաջորդել են կրակոցները: Ոստիկանությունը հաստատել է պայթյունի փաստը:
Մահապարտ-ահաբեկչի մասնակցությամբ երկրորդ պայթյունը տեղի է ունեցել աֆղանական Գուր նահանգում, առնվազ 10 մարդ է զոհվել, շուրջ 20 հոգի վիրավորվել է:
Ահաբեկչությունների պատասխանատվությունը դեռևս որևէ խմբավորում չի վերցրել իր վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին