Ռուսաստանում 2,5 միլիոն անօրինական միգրանտ է բնակվում
Ռուսաստանի ՆԳՆ փոխնախարար Ալեքսանդր Գորովոյը հայտնել է ՌԴ-ում ապօրինի միգրանտների թվի կրճատման մասին, գրում է «Գազետա.ռու»-ն։
«Ապօրինի ներգաղթյալների թիվը կրճատվում է։ Ներկայումս նրանց թիվը 2,6 միլիոն է։ Մենք գնում ենք թվաքանակի կրճատման և քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի նրանք որքան կարելի է քիչ լինեն»,- ասել է պաշտոնյան։
Գորովոյի խոսքով, Ռուսաստան մուտքի իրավունքից զրկված է արդեն 2 միլիոն օտարրկրյա քաղաքացի։
Ավելի վաղ Ռուսաստանի ՄԻՊ Տատյանա Մոսկալկովան իր տարեկան զեկույցում հայտնել էր, որ Ռուսաստանում 8-10 միլիոն անլեգալ միգրանտ կա։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստան մեկնողներին նախարարությունը հորդորում է օգտվել կանոնավոր ուղևորափոխադրողների ծառայություններից
- Դեպի Ռուսաստան միգրանտների հոսքը հաջորդ տարի կնվազի. Ռուբեն Եգանյան
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ