Թեհրանը հույս ունի, որ ԵՄ-ն կպաշտպանի Իրանում իր ընկերությունների շահերը
Թեհրանը հույս ունի, որ ԱՄՆ հայտարարությունների ֆոնին Եվրամիությունը կպաշտպանի Իրանում գործունեություն ծավալող եվրոպական ընկերությունների շահերը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին։
«Մենք հույս ունենք, որ Եվրամիությունը և ԵՄ երկրները կպաշտպանեն իրենց ընկերություններին, և մենք կարծում ենք, որ դա խիստ անհրաժեշտ և կարևոր է գործողությունների պլանի համար»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Սպիտակ տունը կոնգրեսի հետ համատեղ կաշխատի 2015 թվականի հուլիսի 14-ին Իրանի հետ կնքված համաձայնագրի լուրջ թերությունների վրա։ Միաժամանակ Թրամփը նշել է, որ եթե համաձայնագրի լավացման ուղղությամբ ամերիկյան կողմի ջանքերը ձախողվեն, ԱՄՆ-ը դուրս կգա բանակցություններից։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են ատոմային գործարքի հավատարիմ մնալու մասին
- Իրանագետ. Միացյալ Նահանգների նշանակալի աջակցությունն Իրանին Թրամփի ելույթն էր
- Մոգերինի. ԵՄ-ն Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հարց չի քննարկում
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը