Թրամփը պատմել է, որ սոցցանցերն օգնել են իրեն հաղթել ընտրություններում
Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը կասկածում է, որ կարող էր հաղթել ընտրություններում առանց սոցիալական ցանցերի օգնության։ Life.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է The Washington Post-ի հետ զրույցում։
Թրամփը նշել է, որ «Թվիթերի» շնորհիվ նա կարողացել է ազատորեն ամերիկացիներին հասցնել իր կարծիքը այս կամ այն հարցերի մասին։
«Երբ որևէ մեկը ինչ-որ բան է խոսում իմ մասին, ես կարող եմ մտնել սոցկայքեր...և հոգ տանել դրա մասին»,- նշել է Միացյալ Նահանգների առաջնորդը։
Նա նաև ասել է, որ «Թվիթերի» օգնությամբ պայքարում է կեղծ լուրերի դեմ։