ՃՈ-ն իրազեկում է վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգը
Ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգը:
«Եթե լրացել է Ձեր 18 տարին և զրկված չեք մեքենա վարելու իրավունքից, չունեք առողջական սահմանափակումներ, գրանցված չեք թմրաբանական բժշկական հաստատություններում և գիտեք մեքենա վարել, կարող եք դիմել ցանկացած հաշվառման քննական ստորաբաժանում, վարորդական վկայական ստանալու համար»,-տեղեկացնում են ՃՈ-ից:
Տեսական քննության համար 3 հազար դրամ վճարելուց հետո անձնագրով ու վճարած գումարի անդորրագրով պետք է մոտենալ համակարգչային օպերատորին, տվյալները ստուգելուց հետո լուսանկարվում է քաղաքացին, ապա անցնում քննական սենյակ:
Մանրամասները՝ ոստիկանության հրապարակած տեսանյութում: