ՄԱԿ. Քաղաքապետերը կարող են սովի կրճատման գործում ակտիվ դեր ունենալ
«Քաղաքապետերը կարող են և պետք է ավելի ակտիվ դեր ունենան սովի նվազեցման և սննդամթերքի կորուստների կանխման, ինչպես նաև քաղաքացիների համար հավասարակշռված և առողջ սնունդի ծրագրերի խթանման գործում»: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գործադիր տնօրեն Ժոզե Գրացիան դա Սիլվան՝ դիմելով Վալենսիայում նացկացվող կոնֆերասին մասնակցող 150 քաղաքների ղեկավարներին:
ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, նա նշել է, որ տեղական իշխանությունները կարևոր նշանակություն ունեն աղքատության վերացման, ինչպես նաև առողջ ու բալանսավորված սնունդի հանրայնացման գործում:
Նա հիշեցրել է, որ վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ այս տարի սովի մակարդակն ավելացել է: Այսօր աշխարհում 815 մլն մարդ թերսնուցված է: Դա կազմում է երկրագնդի բնակչության 11 տոկոսը: Միաժամանակ ոչ լիարժեք սնունդը հանգեցնում է բացասական այլ հետևանքների, ինչպիսիք են ճարպակալումը, սնունդում կարևոր միկրատարրեի բացակայությունը:
Դա էլ իր հերթին լուրջ մարտահրավեր է միլիոնավոր բնակիչների առողջության համար:
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև սննդամթերքի՝ չհաշվարկված գնումների ու դրա հետևանքով մեծ ծավալով մնացորդների թափելու խնդրի մասին:
Կազմակերպության տվյալներով, ամեն տարի քաղաքաների աղբավայրերում հավաքվում է 1.3 մլրդ տոննա սննդամթերք: Մնացորդները թափելու հետևանքով վնասը կազմում է տարեկան 750 մլդ դոլար:
Հարակից հրապարակումներ`
- Պատժամիջոցների շրջանակում ոչնչացված սնունդով կարելի է միլիոնավար սոված մարդկանց կերակրել
- ՄԱԿ. Աշխարհում մինչև հինգ տարեկան չորրորդ երեխան տառապում է թերսնուցմամբ
- Գյուղմթերքի ավելցուկի մթերումը՝ առանց գյուղացու համար ցավագին հետևանքների
- Դավիթ Պիպոյան. Թերսնուցման վերաբերյալ տվյալներն ահազանգ են
- Կլիմայի փոփոխությունը, թերսնումը, ընտանեկան ֆերմերային տնտեսությունները և ագրոսննդի առևտուրը`ՊԳԿ-ի ուշադրության կենտրոնում
- Ավելցուկը անպայման չէ, որ աղբ դառնա
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր