Հոկտեմբերի 22-ին Վենետիկում և Լոմբարդիայում հանրաքվե տեղի կունենա
Իտալիայի երկու քաղաքներ՝ Վենետիկը և Լոմբարդիան պատրաստվում են հոկտեմբերի 22-ին Հռոմից ավելի մեծ ինքնավարություն ձեռք բերելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել։ Այս մասին տեղեկացնում է «Կոսմոլսկայա պրավդա»-ն։
Լոմբարդիան և Վենետիկը Իտալիայի երկու ամենահարուստ շրջաններն են, որոնք պետության ընդհանուր ՀՆԱ-ի 20% և 10%-ն են ապահովում։ Նշվում է, որ հանրաքվեն իրավական պարտադիր ուժ չի ունենալու, այսինքն այն կկրի խորհրդատվական բնույթ։
Հանրաքվեում հետևյալ հարցն է լինելու՝ «Ցանկանո՞ւմ եք արդյոք, որ ձեր քաղաքները ինքնավարության լրացուցիչ ձև ունենա»։ Միևնույն ժամանակ քաղաքներից ոչ մեկ չի ուսումնասիրելու Իտալիայից առանձնանալու հարցը։
Պարբերականը հիշեցնում է, որ Լոմբարդիան ունի 10 միլիոն բնակչություն, իսկ Վենետիկը՝ 5 մլն։