ԱՄՆ-ն 26 տարվա մեջ առաջին անգամ մարտական պատրաստության է բերում B-52 ռմբակոծիչները
ԱՄՆ ռազմաօդային ուժերը 1991 թվականից ի վեր առաջին անգամ սկսել են մարտական պատրաստության բերել B-52 ռազմավարական ռմբակոծիչները:
«Սա ևս մեկ քայլ է մեր մարտունակության ապահովման գործում»,- Ինտերֆաքսի հաղորդմամբ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Դևիդ Գոլդֆեյնի խոսքերն է մեջբերել Defence One պորտալը:
Նա և պաշտպանության այլ պաշտոնատար անձիք ընդգծել են, որ որևէ հրահանգ չեն ստացել այս ուղղությամբ, բայց նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսել են՝ սպասելով, որ կարող են նման հրահանգ ստանալ:
«Ես սա համարում եմ ոչ թե ինչ-որ կոնկրետ իրադարձությանը նախապատրաստություն, այլ այն իրականությանն աշխարհում, որում մենք հայտնվել են: Եվ մենք պետք է երաշխավորենք պատրաստությունը, որպեսզի գնանք առաջ»,- ասել է գեներալը՝ միաժամանալ հավելելով, որ աշխարհը վտանգավոր տեղ է, պետք է բաց խոսել միջուկային զենքի օգտագործման մասին:
«Մենք այլևս չենք ապրում երկբևեռ աշխարհում, որտեղ կանք մենք և Խորհրդային Միությունը: Կան նաև այլ խաղացողներ, ովքեր ատոմային ռումբ ունեն»,- ասել է ամերիկացի գեներալը:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը Կիմ Չեն Ինին անվանել է «հրթիռային մարդ»
- Թրամփը չի բացառել Հյուսիսային Կորեային հարվածելու հավանականությունը
- Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների անարդյունավետության մասին
- ԵՄ-ն ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց