Վթարային ջրանջատում Սպիտակում և Վայքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 25-ին ժամը 09.30-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը:
Հոկտեմբերի 25-ին և հոկտեմբերի 26-ին ժամը 09.00-18.00 կդադարեցվի նաև Լոռու մարզի Սպիտակ քաղաքի` Մյասնիկյան, Շահումյան, Աճեմյան, Կամոյի, Կնունյանց, Ս. Ավետիսյան, Ալեք Մանուկյան, Թորոսյան, Խնկոյան փողոցների, Կենտրոն 1, 2, 3, Առափնյա և Այգեստան 2 թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին