Առաջին անգամ Նախարարների կոմիտեն պատրաստվում է գործի դնել 2010թ․ ընդունված մեխանիզմը. Արա Ղազարյան
«Առաջին անգամ Նախարարների կոմիտեն պատրաստվում է գործի դնել իր 2010թ․ ընդունված մեխանիզմը՝ հարուցել դատական վարույթ ՄԻԵԴ-ում ընդդեմ պետության ՄԻԵԴ դատական ակտը չկատարելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը:
Նա ընդգծել է, որ խոսքն, իհարկե, «Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ դատական ակտի մասին է։
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրների նախարարների կոմիտեն պաշտոնապես տեղեկացրել է Ադրբեջանին աննախադեպ իրավական գործընթաց սկսելու մտադրության մասին, որը կապված է «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճռի չկատարման հետ։ 2014թ․-ի մայիսին ՄԻԵԴ-ը գտել էր, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամմադովի ձերբակալությունն ու կալանքը Եվրոպական կոնվենցիայի մի քանի կետերի խախտում է եղել։ ՄԻԵԴ-ը գտել էր, մասնավորապես, որ Մամմադովի մեղադրանքն ու կալանքը նպատակ է ունեցել պատժել կամ լռեցնել նրան՝ կառավարությանը քննադատելու համար, որը Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտում է։
Նշվում է, որ մինչ այժմ ՄԻԵԴ-ն արձանագրել է հոդված 18-ի 5 խախտում և բոլոր այս դեպքերում, բացի Իլգար Մամմադովից, դիմումատուներն ազատ են արձակվել։ ՄԻԵԴ վճռի հրապարակումից 3 տարի անց, սակայն, Մամմադովը շարունակում է մնալ բանտում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանին ԵԽ-ն պաշտոնապես տեղեկացնում է անդամակցության հնարավոր կասեցման մասին
- ԵԽ-ն կրկին քննադատում է Ադրբեջանին՝ ՄԻԵԴ վճիռը չկատարելու համար
- ԵԽ գլխավոր քարտուղար․ Ադրբեջանը ևս մեկ անգամ չհարգեց իր երկրի պարտավորությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց