Ալկոհոլը չարաշահողներն ու Հայաստանում Կուչմայի արկածները
Հայաստան այցելած Ուկրաինայի նախագահ Լենոիդ Կուչման ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանություն է հրահրել «Առագաստ» սրճարանում: Միջազգային այս սկանդալի մասին գրում է «Նովիե Իզվեստիա» թերթը, որը ներկայացրել է տարբեր երկրների՝ ալկոհոլը չարշահող առաջնորդներին:
«Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում նա իրեն ուղղակի ամոթալի կերպով է պահել»,-գրում է պարբերականը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման Հայաստան է ժամանել 2002 թվականի հոկտեմբերի 9-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով:
«Թեև Լեոնիդ Կուչման երեկ էր ժամանել Երևան ու արդեն երեկոյան Ռոբերտ Քոչարյանի հետ այցելել «Առագաստ» սրճարանը, Ուկրաինայի նախագահի եռօրյա պաշտոնական այցը Հայաստանի նախագահի նստավայրի մոտ դիմավորման արարողությունից հետո սկսվեց այսօր»,-հոկտեմբերի 10-ին գրել է «Ազատություն»-ը:
Ռուսական պարբերականը ալկոհոլի հետ սեր ունեցող առաջնորդների թվում գրում է Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի, Մուսթաֆա Քեմալի, Չերչիլի և այլոց մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ