Քաղաքական 11:15 02/11/2017 Հայաստան

Նալբանդյան. Այսօր Ադրբեջանը վերահսկողները կարծում են, որ կարող են վերաշարադրել պատմությունը

«Ցավալի է, որ որոշ պետություններ կրթությունն օգտագործում են հակադիր նպատակներով՝ դրա միջոցով ազգայնական ատելություն սերմանելով, հատկապես երիտասարդների շրջանում»,- ասել է ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը:



Նա մասնակցում է Փարիզում մեկնարկած ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) 39-րդ գլխավոր համաժողովին։

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանի դասագրքերում բազմաթիվ նման օրինակներ կան. դրանցից մեկը երեխաներին սովորեցնում է, որ հայերն իրենց գենետիկ թշնամիներն են:

«Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի 2016թ. զեկույցում նշված է, որ «Ադրբեջանի քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակել են հայերի նկատմամբ ատելությամբ լի կոչեր հնչեցնել. ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել` անսալով ատելության այս հռետորաբանությանը»: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կանոնադրության մեջ արդարացիորեն ամրագրված է, որ «պատերազմները սկսվում են մարդկանց ուղեղներում»: Հասարակությունները պատրաստ չեն լինի հաշտեցմանը, եթե նրանց գիտակցության մեջ չամրագրվի խաղաղության պաշտպանության անհրաժեշտությունը»,-ասել է Է. Նալբանդյանը:

Նա հիշեցրել է գերմանացի հայտնի գրող Հայնրիխ Հայնեի խոսքը՝  «Այնտեղ, ուր գրքեր են այրում, վերջում մարդկանց են այրելու». «Ադրբեջանցի հայտնի վիպասանի գրքերը կրակի մատնվեցին Բաքվի փողոցներում միայն այն պատճառով, որ նա ճշմարտություն էր ասել հայերի կոտորածների մասին և հաշտեցման կոչ էր արել: Նա ներկայացրել էր Նախիջևանում իր հայրենի գյուղի պատմությունը, որն իր մանկության տարիներին ուներ տասներկու հայկական եկեղեցիներ: Դրանք բոլորը՝ Նախիջևանում և Ադրբեջանի ողջ տարածքում առկա հայկական բազմաթիվ այլ սրբավայրերի ու գերեզմանատների հետ մեկտեղ, ոչնչացվել են 1990-ական և 2000-ական թվականներին: Նույն կերպ Ջուղայի հայկական գերեզմանատան հազարավոր նրբազարդ միջնադարյան խաչքարեր հողին են հավասարեցվել ադրբեջանական իշխանությունների թողտվության պայմաններում: Այդ տարածքն այժմ վերածվել է ռազմական հրաձգարանի»:

Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումներից հետո, այժմ Բաքուն նպատակ է դրել ջնջել հայերի՝ մի քանի հազարամյա ներկայության մասին անգամ հիշողությունը, տարածաշրջանում տեղաբնիկ հայ մշակույթի և պատմության ցանկացած հետք:

«Բաքուն ջնջում է անցյալը այն պատճառով, որ այն չի համապատասխանում Ադրբեջանի կողմից ինքն իր համար հորինված երևակայական ներկային, հավանաբար, հետևելով Ջորջ Օրուելի հայտնի խոսքերին՝ «ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը»: Նրանք, ովքեր այսօր վերահսկում են Ադրբեջանը, կարծում են, որ կարող են վերաշարադրել պատմությունը` օրինականացնելու համար իրենց ներկայիս անհանդուրժողական քաղաքականությունը»:

Խոսելով պատմամշակութային ժառանգության պահպանման կարևորության մասին նախարար Նալբանդյանը նշեց. «Պատմականորեն գտնվելով տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում, Հայաստանը ձևավորել է այլ մշակույթների և կրոնների նկատմամբ հարգանքի և համակեցության խորը արմատներ ունեցող ավանդույթներ: Ահա թե ինչու Հայաստանում պահպանվում է հարուստ մշակութային ժառանգություն, որն ի թիվս այլոց, ներառում է հելլենիստական դարաշրջանի տաճար, հնագույն եկեղեցիներ, միջնադարյան հրեական գերեզմանատուն, 18-րդ դարի մզկիթ, իսկ շուտով այստեղ կավարտվի աշխարհի ամենամեծ եզդիական տաճարի կառուցումը:

Նշենք, որ համաժողովին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 195 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, որոնք պետք է հավանության արժանացնեն կազմակերպության առաջիկա տարիների գործունեության ծրագիրը, բյուջեն և հաստատեն կազմակերպության նոր գլխավոր տնօրենի թեկնածությունը։ Կոնֆերանսի ընթացքում նախատեսված են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար մարմինների ընտրությունները։

Նալբանդյանի խոսքն ամբողջությամբ՝ ԱԳՆ պաշտոնական էջում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:08
Այդ հարցն ուղղեք երեկ Կասկադում ջազ լսողներին. Արթուր խաչիկյան
Panorama.am-ի զրուցակիը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։ Panorama.am-Պարոն Խաչիկյան, այս օրերին բոլորի...
Աղբյուր` Panorama.am
15:05
«Փաշինյանն ու նրա թիմը պետք է հեռանան». Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել, որը կոչվում է «Նոր ուժ»։  Այսօր կայացավ կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
14:44
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում կա. Փաստաբաններ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
14:12
Լուվրը «Մոնա Լիզային» խոստանում է սեփական սենյակը
Ժամերով հերթեր են լինում Լուվրում՝ Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Մոնա Լիզա» կտավը տեսնելու համար, և ընդամենը մի քանի վայրկյան՝...
Աղբյուր` Panorama.am
13:56
Վթար Արարատում. Մարդատար մեքենայի վարորդն արգելափակվել է
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն mայիսի 1-ին, ժամը 10:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ...
Աղբյուր` Panorama.am
13:39
24 ժամ Վազգեն Մանուկյանին՝ սուտը հերքելու համար
«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը  Facebook-ում Վազգեն Մանուկյան անունով օգտատիրոջը 24 ժամ է տվել տարածած սուտը հերքելու...
Աղբյուր` Panorama.am
13:33
Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից. Ռուբեն Կարապետյան
Դիվանագետ, պատմաբան, ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Կարապետյանը գրում է․ «Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
13:23
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը տարածել է հայտարարություն ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ Տարածած...
Աղբյուր` Panorama.am
13:14
Բագրատ Սրբազան. Սա պետք է լինի չակնկալիքների պայքար
«Այս պայքարը պետք է լինի չակնկալիքների պայքար, որևէ նյութականի ակնկալություն չունեցողի պայքար։ Ամեն մարդ, որ ներգրավված է պայքարին, պետք է...
Աղբյուր` Panorama.am
12:55
Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, մայիսին  օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
12:34
Ինչո՞ւ է Բաքվի սիրտը Երևանի հետ ուղիղ բանակցություններ ուզում. Քաղաքագետի պարզաբանումը
Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ ուղիղ երկկողմ խաղաղ բանակցություններին, որոնք ապացուցել են, որ ամենաարդյունավետ և հաջող լուծումն են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:21
Արտահերթ պատմական ընտրություններ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. Այս օրերին բոլորը իրար հարցնում են. ի՞նչ է լինելու, ու՞ր կտանի...
Աղբյուր` Panorama.am
11:54
Փաշինյանը պետք է անպայման պատասխան տա մեր երեխաների սպանության համար. Ազատ գյուղում հրդեհից զոհված զինծառայողի պապիկ
«Այս գործը չի բացահայտվել, այս գործի բոլոր հանգամանքները հասու չեն մեր հասարակությանը։ Մենք գիտենք այնքան, ինչքան գիտեինք  2023...
Աղբյուր` Panorama.am
11:49
Դրամավարկային քաղաքականություն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Տելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման...
Աղբյուր` Panorama.am
11:26
Պապիկյան, տականք, եթե չես կարողանում զինվոր պահել, ինչո՞ւ ես տանում, սպանում. Հրդեհից զոհված զինծառայողի հայր
«Մենք այսօր ենք եկել, որ զգուշացնենք՝  իրենց առաջ տարած վարկածին մենք չենք հավատում, մենք մինչև վերջ գնալու ենք, որ այս գործը...
Աղբյուր` Panorama.am
11:17
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու գողության մասին
Ոստիկանությունը նոր մանրամասնել է ներկայացրել ապրիլի 10-ին Մալաթիայում տեղի ունեցած ավազակային հարձակման մասին։ Ավազակային հարձակման...
Աղբյուր` Panorama.am
11:13
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում արագընթաց մայրուղու փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «-Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում: -...
Աղբյուր` Panorama.am
10:51
Մեր երեխաներին թունավորել ու նոր վառել են. Ազատ գյուղում հրդեհից զոհված զինծառայողի պապիկ
Ազատի զինվորական կացարանի հրդեհի զոհերի հարազատները Հանրապետության հրապարակ բողոքի ակցիա են անում, նրանք պահանջում են՝ գործի օբյեկտիվ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ ծեծի է ենթարկվել Սաակաշվիլիի անձնական ներկայացուցիչը, ամերիկացի փաստաբանը և ընդդիմության առաջնորդը
Միխեիլ Սաակաշվիլիի անձնական ներկայացուցիչ Սոֆո Ջափարիձեն հոսպիտալացվել է հատուկ ջոկատայինների կողմից ծեծի ենթարկվելուց հետո։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:18
Մայիսի 1-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փախարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 1-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
10:10
Սասունյան. Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հայաստանի ազգային շահերին հակասող հայտարարություններն օրեցօր գնալով ավելի տագնապալի են դառնում։ Սկզբում Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
09:59
Մալյանի ծննդյան առթիվ վերջապես ուղարկեք դատավճիռը, պարտադիր չի տոնական փաթեթավորմամբ. Մելիքյան
Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը դատական համակարգին հուշել է, թե ինչ կարելի է նվիրել Մալյանին այդ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Մեկ օր Դավթաշենի և Քասախի շատ հասցեներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի...
Աղբյուր` Panorama.am
09:52
AstraZeneca-ն առաջին անգամ խոստովանել է` Covid-ի դեմ իր պատվաստանյութը կարող է թրոմբոզ առաջացնել. Telegraph
Լոնդոնի Գերագույն դատարանում կայացած լսումների ժամանակ շվեդա-բրիտանական  AstraZeneca ընկերությունն առաջին անգամ ստիպված է եղել ընդունել, որ...
Աղբյուր` Panorama.am
09:35
Դատական դեպարտամենտն ու Civic-ը
Դատական դեպարտամենտը շտապել է տեղեկացնել, որ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականի դատավոր հոր հախից ԲԴԽ-ն դեռ անցած տարի է եկել։...
Աղբյուր` Panorama.am
09:27
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է Երևանի և Բաքվի միջև գործընթացում Բլինքենի մասնակցության մասին
«Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»
Աղբյուր` Panorama.am
09:10
Երուսաղեմում Թուրքիայի քաղաքացին դանակահարել է իսրայելցի ոստիկանի
Երուսաղեմի Հին քաղաքում դանակահարության դեպք է տեղի ունեցել։ «Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, Թուրքիայի քաղաքացի Հասան Սաքլանան դանակով...
Աղբյուր` Panorama.am
08:59
Սևանում ավտոտեխսպասարկման կետում այրվել է մեքենա
Ապրիլի 30-ին, ժամը 16։36-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքում՝...
Աղբյուր` Panorama.am
08:45
ՀԿԵ գնացքի ուղևորները Գյումրի կհասնեն անմարդկային պայմաններում կանգնած. Քաղաքացու բողոքը
Մայիսյան այսօրվա տոնին շատ քաղաքացիներ գնում են Երևանից դուրս։ Նրանից մեկն էլ Տարոն Գևորգյան է, որ որոշել է գնացքով Գյումրի գնալ։ Պարզվում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
15:44 30/04/2024

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}