Հասարակություն 14:13 03/11/2017 Հայաստան

Դառնում ենք բաց երկնքի տակ հսկայական հանք և պոչամբար. բնապահպան

Դանիացի հետաքննող լրագրող Յենս Մալինգը Թեղուտի հանքավայրի հետ կապված հետաքննություն է անցկացրել, հայտնաբերել է մեծ խնդիրներ, մասնավորապես կապված հանքի պոչամբարների հետ: «Մեդիա կենտրոնում» «Բնապահպանական վերահսկողության խնդիրներ և հանքարդյունաբերություն. ի՞նչն է խանգարում բնապահպանական աղետի կանխմանը» թեմայով քննարկմանը տեսազանգի միջոցով ասաց Յենս Մալինգը:

«Պոչամբարների համապատասխան տարածքը բավարար չափով ապահով կառուցապատված չէ: Բացի այդ, համապատասխան հեղուկ թափոնները թափվում են մոտակա գետեր, մասնավորապես Դեբետ գետը: Այդ գետերի կեղտոտման, աղտոտման արդյունքում մեծ բարդություններ են առաջանում հողագործությամբ  զբաղվող մարդկանց համար, հողերը չեն կարող օգտագործել համապատասխան նպատակներով: Հանքի համար հողատարածքներ ձեռք բերելու հետ ապված էլ խնդիրներ կային, հաշվի չէին առնվել տեղի բնակչության տարբեր մտահոգություններ»,- ասաց նա:

Նշենք, որ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ դանիական «Արտահանումների վարկավորման գործակալությունը» և PenslonDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամը  ըստ էության դադարեցնում են Թեղուտը շահագործող «Վալեքս» խմբի  ֆինանսավորումը: Թերթի փոխանցմամբ՝ 2013թ.-ին դանիացիները մոտ 62 միլիոն դոլարի վարկ էին տրամադրել «Վալեքսին: Ֆինանսավորման դադարեցնումը պայմանավորված է նրանով, որ Թեղուտի հանքի շահագործումն իրականացվում է բնապահպանական նորմերի խախտմամբ:

Քննարկմանը ներկա «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն ասաց, որ մի օր պետք է դա լիներ, պայթեր այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանում:  Նա նշեց, որ այս վիճակը խանգարում է Հայաստանի գերակա ուղիների զարգացմանը՝ տուրիզմ, առողջապահական տուրիզմ, մաքուր գյուղատնտեսություն:

«Անվերահսկելի զարգացող հանքարդյունաբերություն է: Հնարավոր չէ այս մի փոքր տարածքում համատեղել այս երկուսը: Եթե այսպես շարունակենք, ապա այն երկրից, որը միշտ ուզել ենք ներկայացնել՝  թանգարան բաց երկնքի տակ,  դառնում ենք բաց երկնքի տակ հսկայական հանք և պոչամբար: Այդ երկիրը չի կարող շփվել աշխարհի հետ այն առաջնայնություններով, որոնք որ հայտարարել է: Թեղուտն ուղղակի այդ երևույթներից մեկն է, միգուցե ավելի  ցայտունը»,- ասաց Կ. Դանիելյանը:

Նա նշեց, որ Թեղուտի հետ կապված բոլոր մասնագետների կարծիքները խիստ բացասական են, վտանգները, վնասներն ավելի շատ են, քան այն տնտեսական օգուտը, որը պետք է գնա բյուջե:

«Իհարկե, լավ չէ, որ Արևմուտքում այսպիսի արձագանք կա, բայց  մյուս կողմից  միգուցե առաջին քայլն է, որ ինչ-որ ազդեցություն կունենա, որպեսզի Հայաստանը վերանայի հանքարդյունաբերության նկատմամբ մոտեցումը»,- նշեց բնապահպանը:

Նա ասաց, որ Հայաստանում 21 պոչամբար կա, որոնք որևէ ստանդարտի չեն համապատասխանում, չեն ապահովում անվտանգությունը, առավել ևս այսօրվա պայմաններում, երբ մոլորակն ապակայունացված է, աղետների, ռիսկերի ամեն տարի աճ է տեղի ունենում, իսկ Հայաստանը շարունակում է ավելացնել պոչամբարները, հանքերը:

«Այսպես շարունակել չի կարելի»,- ընդգծեց Կարինե Դանիելյանը:

Քննարկմանը ներկա ՀՀ ԳԱԱ-ի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանն ասաց, որ իրենք իրականացնում են պլանային հետազոտություններ՝ շրջակա միջավայրի վիճակի, ռիսկերի գնահատում:

«Այս առումով ամենառիսկայինը հանքալեռնային արդյունաբերության տարածքներն են, այնտեղ և  էկոլոգիական ռիսկեր ունենք, վտանգված է ամբողջ էկո համակագը, և առողջական ռիսկեր ունենք, վտանգված է մարդու առողջությունը, մարդու գենոֆոնդը: Ցավոք, մեզ մոտ շատ են մետաղական հանքավայրերը,  մեծամասնության մեջ կան վտանգավոր  տարրեր: Բացիթողի վիճակի պատճառով աղտոտումն ընդայնվեց, անցավ սննդային շղթաներ: Եթե առաջ կարող էինք ասել, որ աշխատանքային պայմաններ են վատ, փոշին է  շատ, ապա այսօր մենք ասում ենք, որ մեր սննդամթերքն է  աղտոտված»,- ասաց նա:

Ա. Սաղաթելյանի խոսքով, հանքալեռնային արդյունաբերությունում կան լուրջ համակարգային խնդիրներ. «Ժամանակին, երբ պետությունը տնտեսական աճի խնդիր ուներ, բավականին փափուկ օրենսդրություն ընդունեց, ունենք բացարձակապես անվերահսկվող իրավիճակ: Այն մարմինները, որոնք պետք է վերահսկեն, կասեցնեն գործունեությունը, որևէ բան չեն անում: Ամենավատ վիճակը՝ կոռուպցիոն շատ բարձր ռիսկեր, ունենք պետական համակարգում»:

Նա նշեց, որ իրենք հետազոտությունների արդյունքներն ամփոփելուց հետո ԳԱԱ նախագահի ստորագրությամբ նամակներ են ուղարկել կառավարությանը, սակայն որևէ արձագանք չեն ստացել:

«Տարբեր չափի խախտումներ կան՝ լոկալ, տվյալ տարածքի համար, օրինակ Թեղուտի դեպքում: Իսկ Ամուլսարը սպառնում է ողջ Հայաստանին, սպառնում է մեր հետագա քաղաքականությանը որպես քաղցրահամ ջրերի տեր այս տարածաշրջանում: Դիմել ենք դրա հետ կապված, կրկին արձագանք չկա»,- ասաց Ա. Սաղաթելյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:29
Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ Առնոլդ Թոնբիի, քաղաքակրթությունները, մեր կողմից ավելացնենք ազգերն, անգամ անհատները,...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են առավոտ շուտ բերման ենթարկել  Կիրանց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
«Դատախազության տարեկան զեկույցում իմ հետ կապված զրպարտություն և կեղծիք է տեղ գտել»,-դատական նիստի ավատից հետո այսօր հայտարարեց ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին Հայաստանի զինանշանն իրենց համազգեստի վրա ոստիկաններն են. Կրպեյան
«Կիրանց տանող ճանապարհին եմ։ Տեսնում եք «Օղակ» երկրոդ գործողության կատարողներին։ Եթե  33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր,...
Աղբյուր` Panorama.am
15:57
Արմեն Աշոտյան. Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի
«Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի»,-դատական նիստի ավարտին լրագրողի հնչեցրած հարցին ի պատասխան հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:51
Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր… Չարխչյան
«Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում էր մարմնի ցավը: Դեմքը քրտինքով էր պատվել»
Աղբյուր` Panorama.am
15:17
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում. 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
«Տեսեք թե ինչպես են սահմանազատում, գյուղը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը»,-միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնելու է Կիրանց՝ տեղում հասկանալու իրավիճակը, որպես պատգամավոր տեղում...
Աղբյուր` Panorama.am
14:18
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը:...
Աղբյուր` Panorama.am
14:07
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ում ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց գյուղ, միայնակ նստել է փողոցի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ոստիկանական գվարդիան ձևավորելու համար կլուծարվեն մի շարք ստորաբաժանումներ
«Սահմանվող կարգավիճակով Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Սոցիալան ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի դիմակավորված սահմանապահներն ադրբեջանականդրոշի ներքո ասում են. «Ներկայումս...
Աղբյուր` Panorama.am
13:52
Այս իշխանությունը Հայաստանը դարձնելու է «քպստան». Մինասյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ այսօր ոստիկանական ուժերի կողմից անհամաչափ ուժ է...
Աղբյուր` Panorama.am
13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
«Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով գումարի «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}