Վլադիմիր Էտուշը վերադարձել է կորցրած միլիոնները
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշին ամբողջությամբ վերադարձրել են կորցրած 28 միլիոն ռուբլին: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է դերասանի կինը՝ Ելենա Էտուշը:
«Այսօր մեր նյութական վնասն ամբողջությամբ փոխհատուցեցին: Կորսված գումարն ամբողջությամբ վերադարձրին տերերին»,- գրել է նա:
Ելենա Էտուշը շնորհակալություն է հայտնել ՌԴ քննչական կոմիտեին՝ լավ աշխատանքի համար:
Հոկտեմբերին լրատվամիջոցները գրեցին, որ Վլադիմիր Էտուշից գողացել են 28 մլն ռուբլի:
Դերասանը 2013 թ. այդ գումարը տվել էր Աբխազիայի ազգային բանկի նախկին ղեկավար Դաուր Բարգանջիին, որն իրեն խոստացել էր դրանք շահավետ պայմաններով ի պահ տալ շվեյցարական բանկին: Դերասանը որոշ ժամանակ անց փորձել է վերադարձնել այդ գումարը, սակայն մերժվել, ինչից հետո դիմել է իրավապահ մարմիններին:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան