Կոպենհագենը ճանաչվել է աշխարհի «ամենախելացի» քաղաք
Շվեդական Easypark IТ ընկերությունը Շվեդական EasyPark ընկերությունը լայնամասշտաբ հետազոտություն է իրականացրել 500 քաղաքներում: Հետազոտության արդյունքում Դանիայի մայրաքաղաքը ճանաչվել է «ամենախելացի»: Այս մասին գրում է gebboo.com-ը:
Հետազոտության հեղինակները հաշվի են առել ինտերնետի արագությունը, Wi-Fi-ի կետերի քանակությունը, էկոլոգիապես մաքուր էներգիայի մատակարարումները, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, ձեռներեցության համար բարենպաստ միջավայրը և այլն:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ Դանիան հաջորդում են Սինգապուրը և Ստոկհոլմը:
Թոփ տասնյակի մեջ են մտել նաև Ցյուրիխը, Բոստոնը, Տոկիոն, Սան Ֆրանցիսկոն, Ամստերդամը, Ժնևը և Մելբուռնը:
Մոսկվան զբաղեցրել է 77-րդ, Սանկտ Պետերբուրգը՝ 88-րդ տեղը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին