Քաղաքական 19:09 13/11/2017 Հայաստան

Հայ-իսրայելական հարաբերությունները զարգացնելիս երրորդ կողմի գործոնը չպետք է դիտարկել. արաբագետ

Թե հայ-իսրայելական հարաբերությունների վրա ի՞նչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Իսրայել կատարած վերջին այցը, ժամանակի հարց է։ Իրականում այցի ազդեցության շուրջ տեսակետները տարբեր են։ Պարզելու՝ այս հարցի շուրջ ինչ դիտարկումներ ունի արաբագետ Արմեն Պետրոսյանը, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց վերջինիս հետ։

Panorama.am- Պարոն Պետրոսյան, ըստ Ձեզ՝ ի՞նչ կերպ կանդրադառնա հայ-իսրայելական հարաբերությունների վրա ՀՀ արտգործնախարար Էդվաևդ Նալբանդյանի այցն Իսրայել։ Հնարավոր ի՞նչ զարգացումներ արժե սպասել։

Պատասխան- Եթե այցը դիտարկենք երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, ապա անշուշտ դրական տեղաշարժեր կլինեն։ Ընթացիկ տարում նախարարների մակարդակով երկու փոխայցելություններ տեղի ունեցավ, ինչը երկկողմ հարաբերությունների առումով բավական կարևոր իրողություն էր։ Նման աշխուժություն վերջին 25 տարիների ընթացքում չի արձանագրվել։

Որպեսի ՀՀ արտգործնախարարի այցն արդյունքներ և զարգացումներ ունենա, պետք է երկկողմ ցանկություն և այդ ուղղությամբ նպատակաուղղված աշխատանք։ Հատկապես Հայաստանի կողմից նախաձեռնողական քաղաքականության պարագայում հնարավոր է նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Panorama.am- Բոլորովին վերջերս Երուսաղեմում տեղի ունեցավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հանդիպումն Իսրայելի նախագահ Ռոուվեն Ռիվլինի հետ։ Ազնավուրը վերջինիցս հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունն այն դեպքում, երբ ինքն էլ տառապել է նացիստական ռեժիմից։ Ի՞նչ եք կարծում, նման զգայուն թեմա շոշափելիս ո՞ւմ խոսքն է առավել ազդեցիկ՝ մշակութային գործչի, թե քաղաքական շրջանակների ներկայացուցիչների։

Պատասխան- Կարծում եմ՝ զուգահեռներ տանելն այնքան էլ ճիշտ չէ, որովհետև մի կողմից խոսքը միջպետական հարաբերությունների և ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր պատասխանատուներից մեկի մասին է, մյուս կողմից՝ աշխարհահռչակ շանսոնյեի։ Նրա խոսքի մանևրի հնարավորությունները շատ ավելի մեծ են։ Բնական է, որ բարձրաստիճան հայ պաշտոնյան նման պարզ հարցադրմամբ հանդես չէր գա։ Մյուս կողմից, Շառլ Ազնավուրը նման հարցադրմամբ հանդես է եկել Իսրայելի նախագահի առջև, իսկ ՀՀ արտգործնախարարը հանդիպել է իր գործընկերոջ և երկրի վարչապետի հետ։ Այս պարագայում նման բարդ հարցադրումը, կարծում եմ, այնքան էլ տեղին չէ։

Panorama.am- Իսրայելը Հայաստանի հետ հարաբերություններում մշտապես երկակի քաղաքականություն է վարում, հայտարարում է, որ պետք է առավել սրտացնի հարաբերությունները։ Մյուս կողմից շարունակում է Ադրբեջանին զենք վաճառել։ Ո՞ւր կարող է  տանել այս երկակիությունը։

Պատասխան- Եթե մենք խոսում ենք հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման մասին, պետք է օրակարգի առաջնային հարցերից հանենք այնպիսի խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել հարաբերությունների զարգացմանը, դժվարացնել մերձեցման ընթացքը։ Խոսքը, օրինակ, Իսրայելի կողմից Ադրբեջանին ռազմական մատակարարումների մասին է։ Սա հարց է, որը եթե ի սկզբանե դառնա օրակարգի առաջնային բաղադրիչ, կարող է հետագայում խոչընդոտներ առաջացնել երկկողմ հարաբերություններում։ Կարծում եմ՝ պետք է հայ-իսրայելական հարաբերությունները զարգացնենք՝ հաշվի առնելով բացառապես երկու երկրների շահերը՝ չդիտարկելով երրորդ կողմի գործոնը։

Իրականում իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները և տնտեսական, և քաղաքական առումներով շատ կարևոր են երկու երկրների համար։ Ադրբեջանն Իսրայելի համար շատ կարևոր դերակատար է մեր տարածաշրջանում՝ հաշվի առնելով, որ Իսրայելի ռազմական կարևորագույն հաճախորդն է։ Ադրբեջանն Իսրայելի համար կարևոր է որպես նավթի մատակարար։ Այդ երկիրը կարևորություն ներկայացնում է  նաև որպես մահմեդական երկիր՝ քաղաքական հարաբերությունների տեսանկյունից՝ արաբամուսուլմանական շրջափակումը ճեղքելու առումով։ Այսնինք՝ ամեն առումով Ադրբեջանն Իսրայելի համար բավական կարևոր դերակատար է, և չպետք է կշեռքի նժարին դնել Հայաստանի դերը։ Ներկա իրողությունների պայմաններում հայ-իսրայելական հարաբերությունները հաստատ Հայաստանի օգտին չեն։ Որպեսզի ինչ-որ ազդեցություն ունենանք այդ հարաբերությունների վրա, պետք է նախևառաջ զարգացնենք Հայաստան-Իսրայել երկկողմ հարաբերությունները։

Panorama.am- Պարոն Պետրոսյան, իսկ ի՞նչ կերպ կարող են ազդել Հայաստանի վրա թուրք-իսրայելական փոփոխական հարաբերությունները։

Պատասխան- Որևէ կերպ ազդեցություն ունենալ չեն կարող։ Եթե Հայաստանը նպատակահարմար է գտնում հարաբերություններ զարգացնել Իսրայելի հետ, պետքէ  առավել նախաձեռնող և հեռևողական լինի։

Ինչ վերաբերում է թուրք-իսրայելական հարաբերություններին, ապա անցյալ տարի տեղի ունեցավ երկկողմ տևական հիմնախնդրի հանգուցալուծումը։ Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները սկսեցին փոքր առ փոքր կարգավորվել։ Բայց սա ուղղակի արտաքին տեսանկյունից։ Այս հակամարտությունն ավելի շատ հռետորաբանության հարթությունում էր, մասամբ նաև՝ տնտեսական հարթությունում։ Իսկ բովանդակային առումով որոշակի հարաբերություններ պահպանվել էին։ Բայց անգամ հարաբերությունների կարգավորումից հետո Թուրքիան պաղեստինյան հիմնահարցում հաճախ հակաիսրայելական դիրքորոշում էր ցուցաբերում։ Թեպետ 2016 թվականից թուրք-իսրայլական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, այնուամենայնիվ, դրանք բովանդակային առումով այն չեն ինչ կային 2008-2010 թվականներին։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}