Ռուսաստանը կվերաձևակերպի Վենեսուելայի 3,15 միլիարդ դոլարի պարտքը
Ռուսաստանը և Վենեսուելան Վենեսուելայի 3,15 միլիարդ դոլար պարտքի վերաձևակերպման մասին միջկառավարական արձանագրություն են ստորագրել, որը նախատեսում է պարտավորությունների լիակատար մարում 10 տարվա ընթացքում։ Առաջին 6 տարում վճարումները կլինեն նվազագույն չափով։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ.ռու»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ֆինանսների նախարարությանը։
Ռուսաստանի կողմից պետական վարկի տրամադրման մասին պայմանագիրը կնքվել էր 2011-ի դեկտեմբերի 8-ին:
«2017-ի նոյեմբերի 15-ին Ռուսաստանի Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է միջկառավարական արձանագրության՝ այսօր կայացած ստորագրման մասին, որը նախատեսում է Ռուսաստանի նկատմամբ Վենեսուելայի պարտավորությունների վերաձևակերպում:
Վենեսուելայի կոնսոլիդացված պարտքի գումարը կազմում է 3,15 միլիարդ դոլար։
Պարտավորությունների մարման նոր գրաֆիկը նախատեսում է վճարումներ 10 տարվա ընթացքում, որոնց ծավալը առաջին 6 տարվա համար նվազագույն է»,- ասված է փաստաթղթում:
ՌԴ ֆինանսների նախարարությունը նշում է, որ պարտավորությունների վերաձևակերպման արդյունքում Վենեսուելային տրամադրվող պարտքի բեռի թեթևացումը «հնարավորություն կտա ազատ միջոցներն ուղղել երկրի տնտեսության զարգացմանը, կբարձրացնի պարտապանի վճարունակությունը, կմեծացնի Վենեսուելային վարկեր տրամադրած բոլոր վարկատուների գումարները հետ ստանալու հնարավորությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին