Վթարային ջրանջատում Գյումրիում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 15-ին ժամը 12.00-24.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի` Վ․ Սարգսյան, Շիրակացի, Խրիմյան Հայրիկ, Գ․ Նժդեհ, Տիգրան Մեծ, Գորկի, Տերյան փողոցների, Երևանյան խճուղու, Անտառավան, Նորավան տարածքների, Երկաթ Գծի ավանի, Օդանավակայանի տարածքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ