Վարչապետ. Վայրագությունների նկատմամբ վերաբերմունքս բացասական է
«ՊԵԿ-ի աշխատակիցներն ինձ ասել են, որևէ մոլում ներքին ստուգում չեն անում, պայուսակ չեն ստուգում»,-ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադառնալով տոնավաճառների աշխատակիցների դժգոհությունների վերաբերյալ պատգամավորների հնչեցրած հարցերին:
Վարչապետն ասաց, որ այս ամեն ինչի նպատակը հաշվառումն է: Նա ասաց, եթե պայուսակ ստուգելու դեպքեր գիտեն օրենսդիրները, թող նշեն:
«Եթե մարդ ասում է՝ հաշվառում չեմ ուզում, ուրեմն ես ու կամայական մարդ մտածում են, որ թաքցնելու բան ունի»,-ասաց կառավարության ղեկավարը:
«Ծառուկյան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանն էլ հետաքրքվեց, թե ինչ գնահատկան կտա վարչապետը ՊԵԿ աշխատակիցների վայրագությունների:
«Վայրագությունների նկատմամբ վերաբերմունքս բացասական է: Եթե կան նման դեպքեր, պետք է քննություն իրականացվի, գնահատական տրվի: Ես չգիտեմ մարդ, որ վայրագությանը դրական վերաբերվի»,-արձագանքեց Կարեն Կարապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Առինջ Մոլ»-ի աշխատակիցներն ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են անում
- ՊԵԿ նախագահ. Առևտրականների բողոքն ուղղորդված է
- Ծառուկյանը կանխել է «Առինջ մոլի» վաճառականների բողոքի ակցիան ընդդեմ ՊԵԿ-ի. ՀԺ
- Տոնավաճառի աշխատակիցները առաջարկությունների փաթեթն են ներկայացնում կառավարություն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ