Փարիզում անցկացվել է բողոքի ակցիա՝ ընդդեմ Մակրոնի բարեփոխումների
Փարիզում այսօր անցկացվել է բողոքի ակցիա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բարեփոխումների դեմ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Երթը սկզբում կրել է խաղաղ բնույթ, սակայն հետո երթի մասնակիցները ջարդել են բանկերի և ֆինանսական հաստատությունների ցուցափեղկերը:
Կոտրելով բանկերից մեկի ցուցափեղկն ամբողջությամբ, ջարդված պատուհանից երևացել են վախեցած մարդկանց դեմքերը:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները, , որոնց վրա ցուցարարները շշեր և քարեր են նետել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին