Հասարակություն 20:00 18/11/2017 Հայաստան

Տարկետման իրավունքի վերացմամբ ամբողջանում է գիտության դեմ արշավանքը. Թաթուլ Մանասերյան

Պարտադիր զինծառայության ենթակա ուսանողների տարկետման իրավունքի մասին նոր օրենքը շարունակում է մնալ ամենաքննարկվող թեմաներից մեկը: Քննարկումները վեր հանեցին թե գիտության, թե բուհերի, թե բանակի վիճակը, իսկ դրանց շուրջ վեճերը ցույց տվեցին, որ  հրատապ խնդիրները շատ են:

Panorama.am-ն դիմեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանին հարցով, թե՝ ԱԺ-ում կայանալիք լսումներին ընդառաջ որքանո՞վ է դեռ արդիական կամ փաստարկված տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսանողների պահանջը:

«Ներկայում ամբողջ խնդիրը կարծես կենտրոնացած է ասպիրանտուրայի 140 տեղերի վրա, որ բաշխվում են գիտության բոլոր ճյուղերին՝ ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, տնտեսագիտություն, առողջապահություն և այլն: Կարծում եմ՝ այստեղ շատ ավելի մեծ հարց է առաջացնում սոցիալական արդարությունը: Եթե մենք ասում ենք՝ պետք է բացառություններ չլինեն, բոլորը պետք է ծառայեն բանակում, ապա արդարացի կլինի, որ իրոք որևէ մեկի համար բացառություն չլինի: Եթե օրենքն ասում է, որ կարող ենք առանձին դեպքերում՝ սպորտսմեններին, եկեղեցականներին, ճեմարանի սաներին, տարկետում տալ, կարծում եմ՝ հիմնական մեսիջն այս դեպքում դառնում է՝ եկեք, մենք առաջնահերթությունների դաշտը գիտությունից հանենք և տանենք դեպի սպորտ, եկեղեցի, այլ ոլորտներ, որտեղ կարելի է տարկետում տալ»,- ասաց նա:

Հավասարության սկզբունքն, ըստ տնտեսագետի, խախտվում է նաև արտերկրի բուհեր ընդունվողների դեպքում, թեպետ տարբերություն պիտի չլինի: Ըստ Մանասերյանի՝ դրանով մենք, փաստորեն, նաև հեղինակազրկում ենք մեր բուհերը, երբ ասում ենք՝ եկեք ուղարկենք այսինչ համալսարան, մի տարով տարկետում տանք, ընդ որում՝ ոչ միայն Մեծ Բրիտանիա՝ Քեմբրիջ, այլ նաև Չինաստան, այլուր. եթե չի կարելի տարկետում տալ, թող բոլորը գնան բանակ, վերադառնան, նոր սովորեն:

«Ըստ էության, սա նմանվում է այն դեպքերին, երբ օրենքի հեղինակները հակափաստարկ են բերում, թե՝ գիտեք, նրանք էլ, ովքեր պաշտպանում են, գիտության մեջ այդքան էլ չեն խորանում կամ գիտնական չեն դառնում, բանակից խուսափողներ շատ կան նրանց մեջ և այլն: Ես կհորդորեի, խորհուրդ կտայի, որ այդ մարդիկ ավելի շատ մտահոգվեին սողանքները փակելու մասին, թույլ չտային, որ հազարավոր, ես հստակ թիվ եմ ասում, հազարներով չխուսափեին, և ոչ միայն գիտության անվան տակ, այլ ընդհանրապես, տարբեր կասկածելի հիվանդությունների կամ տարբեր այլ պատճառներով»,- ասաց նա:

Մանասերյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ, երբ օդի տուրքը չէին կարողանում հավաքել, այն, ինչ պետության գործառույթն է, այդ գաղափարից հրաժարվեցին, որոշեցին այն ներառել օդանավի տոմսի արժեքում, այսինքն՝ պետությունը թերանում է իր գործառույթը պատշաճ կերպով կազմակերպելու հարցում:

Տնտեսագետը նկատեց, որ կլինի, եթե հեղինակավոր անձանցից կազմված հանձնաժողով լինի, ովքեր կտեսնեն՝ գիտական գործունեությունն ով է իսկապես շարունակում. եթե չեն շարունակում, թող դա դարձյալ հիմք լինի, որ նրանք գնան բանակ, եթե ձևական են պաշտպանել և գնում են այլ ոլորտներ՝ բիզնես կամ այլուր, իսկ տարկետման իրավունք տրվի միայն գիտության ոլորտում մնացողներին: Մանասերյանը նշեց, որ կա մի շատ ավելի մեծ վտանգ՝ գիտության մեջ սերնդափոխություն չի տեղի ունենում:

«Գնացեք, տեսեք, թե քանի հոգի էին առաջ ընդունվում, ասենք, քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի, մեխանիկայի և այլ ֆակուլտետներ, որտեղ հիմա անգամ չեն կարողանում ուսանող հավաքել, էլ ուր մնաց մագիստրատուրա, ասպիրանտուրա դիմողներ լինեն: Ամբողջական շկոլաներ, գիտության դպրոցներ են փակվում: Սրանց մասին ոչ Ակադեմիան է մտահոգվում, ոչ ոք, փոխարենն ասում են՝ գիտեք, տարածաշրջանում մենք առաջինն ենք ցուցանիշներով, բայց չէ որ դուք չեք հասել դրան, երիտասարդները դրամաշնորհային ծանրագույն մրցույթներում իրենք են հաղթում և դրանով են այդ ցուցանիշը Հայաստանի համար ապահովում, ոչ թե ակադեմիայի ղեկավարության կամ ԿԳՆ շնորհիվ»,- նշեց նա:

Ըստ Մանասերյանի՝ մտահոգիչ է նաև այն, որ գիտությամբ զբաղվելն արդեն «պրեստիժ» չէ. եթե առաջ ասպիրանտը  կարող էր իր ստացած ասպիրանտական կրթաթոշակով անգամ ընտանիք կերակրել, ապա այսօր բանակից վերադարձող երիտասարդը, որ ընտանիք կազմող է, չի կարող ամեն ինչ դնել մի կողմ, ընտանիք չկազմել, ասել՝ չէ, ես այնուամենայնիվ ուզում եմ գնալ գիտության ուղով:

Սրանով, ըստ տնտեսագետի, կարծես ամբողջանում է գիտության դեմ արշավանքը, որովհետև եթե նայում ենք պետական բյուջեին, այնտեղ նվաստացուցիչ կես տոկոս էլ չի կազմում գիտությանը տրվող ֆինանսավորումը, դրան զուգահեռ էլ վերացնում ենք իրական գիտնականներին տրվող տարկետումները:

«Ես նորություն չեմ ասում, բայց ուզում եմ շեշտել, ուղղակի ամոթ է մեր պետության համար, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում միայն աղքատ, խեղճուկրակ գյուղացիների կամ անապահով ընտանիքների զավակներ զոհվեցին: Ես չեմ ուզում, որ որևէ մեկը զոհվի ընդհանրապես, բայց եթե սա նշանակում է, որ առաջնագիծ գնում են ոչ արտոնյալ մարդիկ, իսկ արտոնյալներն իրենց տաքուկ տեղերում են մնում, սա մեծ ամոթ եմ համարում: Եվ սա եթե չշտկվի, անկախ տարկետման իրավունքից, մենք գալիս ենք սոցիալական անարդարության այս վիճակին, որն ամենաճնշողն ու կաշկանդողն է, և երիտասարդների համար, և նրանց ծնողների»,- ասաց նա:

Սոցիալական արդարության կարևորագույն սկզբունքն, ըստ Մանասերյանի, չի պահվում, և դրա թիվ մեկ մեղավորն իշխանությունն է, կառավարությունը: Դրանով հեղինակազրկվում են և գիտությունը, և մրցույթի ինստիտուտը, արժեքը որպես այդպիսին: Տնտեսագետի համոզմամբ՝ այսպիսով մեծ վտանգի տակ ենք դնում մեր անվտանգությունը՝ խոշոր հաշվով, ոչ միայն այս պատերազմական կամ կիսապատերազմական իրավիճակում, այլ ընդհանրապես: Տարկետման իրավունքի վերացումից հետո էլ են լինելու արտոնյալներ ու ոչ արտոնյալներ: Մանասերյանի խոսքով՝ խուսափողն ամեն դեպքում էլի խուսափում է բանակից:

«Այստեղ ընդհանրապես սոցիալական արդարության խնդիրն է, եթե սա լուծվեց, տարկետումն այդտեղ փոքր խնդիր է: Կարծում եմ՝ կգիտակցեն, որ 140 չէ, 240 տեղ էլ տան գիտնականի համար՝ իրական գիտնականի, էլի քիչ է: Փոխարենը ես առաջարկում եմ ավելացնել գիտության ֆինանսավորումը, այս նվաստացուցիչ 0.5 տոկոսից, բարձրացնել»,- նշեց նա:

Մանասերյանը խորհուրդ տվեց ռազմարդյունաբերական համալիրի համար հստակ թիրախներ, նպատակներ սահմանել, թե ինչ մասնագիտություններ են մեզ պետք՝ պետական պատվերով, ընդհանրապես՝ սահմանել, թե գիտության մեջ ում են ուզում տեսնել, ծախսերը դարձնել ավելի արդյունավետ, այս դեպքում երիտասարդները թե իմաստ կտեսնեն իրենց սովորելու մեջ, և թե հավատ կունենան իրենց գիտելիքներն ապագայում օգտագործելու, մասնագիտությամբ կայանալու մեջ: Այս դեպքում մեր պաշտպանունակությունը կամրապնդվի, ու տնտեսությունն առաջ կգնա, որովհետև ռազմարդյունաբերական համալիրն, ըստ տնտեսագետի, ոչ միայն պաշտպանության, անվտանգության համար է կարևոր, այլև տնտեսության զարգացման լոկոմոտիվներից մեկն է, եթե ոչ՝ ամենակարևորը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:42
Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել
Սիրիայի Դեյր Էզ Զորի նահանգում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային հարվածների հետևանքով սպանվել է քառասուն խաղաղ բնակիչ։ SANA սիրիական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկուշաբթի օրը հանրապետության որոշ համայնքներ կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ  նոյեմբերի 19-ին պլանային և վերանորոգման...
Աղբյուր` Panorama.am
16:19
Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 42 միլիոն դրամը. ՔԿ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն շարունակում է տարբեր բնագավառներում դրսևորած կոռուպցիոն բնույթի հանցագործության  դեպքերի...
Աղբյուր` Panorama.am
16:05
Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Փարիզին՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի Ֆրանսիա...
Աղբյուր` Panorama.am
15:50
Բելառուսի արձագանքը. Փաշինյանը միջազգային դատախազի դեր է ստանձնել
«Երևի պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն ընդունելի չեն մեծ քաղաքականությունում»
Աղբյուր` Panorama.am
15:45
Վորոնեժում հայաստանցի երեխաներ են մահացել
Վորոնեժում երեք տարեկան տղան ու նրա երկու տարեկան քույրը մահացել են շմոլ գազի թունավորման հետևանքով։ «Ռիա Նովոստի» ...
Աղբյուր` Panorama.am
15:31
Գարեգին Բ-ն մեկնաբանել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը
Հայ առաքելական եկեղեցին կանոնականության կողմնակից է և չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը: «ՌԻԱ Նովոստի»-ն գրում...
Աղբյուր` Panorama.am
15:16
Քաղաքապետարանը բողոքի ակցիայի հետքերով
Հաշվի առնելով Երևանի կենդանաբական այգու շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, հանրության շրջանում տիրող որոշակի մտահոգությունները, բողոքի...
Աղբյուր` Panorama.am
15:00
Իրանն ու Իրաքը պայմանավորվել են ստեղծել ազատ առևտրի գոտի
Իրանի առաջնորդ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը և Իրաքը պայմանավորվել են ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ: «Այսպիսով մենք...
Աղբյուր` Panorama.am
14:49
Թուրքիայում շարունակվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարարի հետաքննությունը
Թուրքիայի ոստիկանությունը  Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարար Օսման Քավալայի նկատմամբ ընթացող հետաքննության շրջանակներում նոր...
Աղբյուր` Panorama.am
14:37
Ոստիկանները հայտնաբերել են թակարդով արջ բռնած անձին
Նոյեմբերի 9-ին, ժամը 14.00-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող տարածքում, ճոպանի...
Աղբյուր` Panorama.am
14:25
Լարսը փակ է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը...
Աղբյուր` Panorama.am
14:17
Կենդանաբանական այգու աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը
«Ռուբեն հեռացիր», «Վերջ կենդանիների ոչնչացմանը»
Աղբյուր` Panorama.am
14:14
Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին
«Անցյալ գիշեր մեծ հաղթանակ էր Հայաստանի ֆուտբոլի համար»։
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանում դեղատան վրա ավազակային հարձակում գործած անձը կալանավորվել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է...
Աղբյուր` Panorama.am
13:46
Մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց. ՊԲ
Նոյեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է...
Աղբյուր` Panorama.am
13:35
Բացահայտվել է Աստղաձոր գյուղում կատարված դանակահարությունը
Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում նոյեմբերի 15-ին դանակահարություն էր եղել: Տուժողը 35-ամյա մի տղամարդ էր: Ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:20
Հրաշալի թիմային հաղթանակ. Յուրա Մովսիսյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանն անդրադարձել է Ջիբրալթարի նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակին: «Հրաշալի թիմային...
Աղբյուր` Panorama.am
13:13
Գագիկ Համբարյան. Շիրակի պետհամալսարանում շարունակվում է բեսպրեդելը
Շիրակի պետական համալսարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Ռեկտոր Սահակ Մինասյանին պաշտոնից հեռացնելուց հետո դասախոս Գագիկ Համբարյանն այժմ էլ...
Աղբյուր` Panorama.am
13:00
Նիկոյանը կարծում է՝ նոր խորհրդարանը շատ կարճ կյանք է ունենալու
«ՀՀԿ-ն կարող է լինել ամենալավ ընդդիմությունը, քանի որ ունի այդ ներուժն ու ինտելեկտը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի...
Աղբյուր` Panorama.am
12:40
«Սթափվեք». Բրյուսովի համալսարանի դասախոսներն ուղերձով դիմել են մի քանի ուսանողների
«Շարունակական կեղծ գրառումների և անվայել պահվածքի վերաբերյալ»։
Աղբյուր` Panorama.am
12:31
Հայաստանում կանայք հակված են ավելի վաղ տարիքում ամուսնանալ, քան տղամարդիկ
Եթե չարագացվեն վաղ ու պարտադրված ամուսնություններն արմատախիլ անելուն ուղղված միջոցառումները, ապա մինչև 2030 թվականը ևս 150 մլն աղջիկ կամուսնանա անչափահաս տարիքում։
Աղբյուր` Panorama.am
12:20
ՊԵԿ-ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել
«ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն պետությանը պատճառել է ավելի քան 50,5 մլն դրամի վնաս
Աղբյուր` Panorama.am
12:14
ՀՀ նախագահը իտալական «Լեոնարդո»-ի ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
ռազմաարդյունաբերական ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է
Աղբյուր` Panorama.am
11:55
Արգենտինայում հայտնաբերվել է մեկ տարի առաջ անհետացած «Սան Խուան» սուզանավը
Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ  հայտնաբերվել է 2017 թվականի նոյեմբերին անհետացած «Սան Խուան» սուզանավը: Այդ...
Աղբյուր` Panorama.am
11:41
Ողբերգական վթարի հետ կապված ՊՆ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վթարի կապակցությամբ  ՊՆ պաշտոնյաներ են ծառայությունից ազատվել:...
Աղբյուր` Panorama.am
11:30
Հայ ուսանողության յուրաքանչյուր սերունդ ժառանգել է նախորդի լուսավոր ու ազատամիտ գաղափարները. Բաբլոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ: ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության...
Աղբյուր` Panorama.am
11:14
Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին զարմացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ այդ երկրում Ադրբեջանի դեսպանին ՀԱՊԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
11:11
Ուսանողների միջազգային օրն է
Օրվա պատմությունը սկիզբ է առել Չեխոսլովակիայում։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանի արտահերթ զեկույցը ադրբեջանական գնդակոծությունների առնչությամբ
12:16 16/11/2018

Արման Թաթոյանի արտահերթ զեկույցը ադրբեջանական գնդակոծությունների առնչությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}