Հաիթիում ջրհեղեղի հետևանքում ավելի քան 10 հազար տուն ջրի տակ է հայտնվել
Հաիթիում մի քանի օր չդադարող ջրհեղեղների հետևանքով ավելի քան 10 հազար տուն ջրի տակ են հայտնվել։ Life.ru-ի փոխանցմամբ՝ աղետի ամենասարսափելի հետևանքները գրանցվել են երկրի հարավ-արևմուտքում գտնվող երրորդ խոշոր Լե Քե քաղաքում։
Երկրի Տուժած շրջաններում արգելափակել են ճանապարհները։ Իշխանությունները կոչ են արել մարդկանց պատրաստվել հնարավոր տարհանմանը։
Աղետի զոհ է դարձել հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց