Արփի գյուղում 700 հակ անասնակեր է այրվել
Այսօր՝ ժամը 06:55-ին, ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում այրվում է կուտակած անասնակեր:
ԱԻՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ Արփի գյուղի 26-րդ փողոցի թիվ 24 տան մոտակայքում այրվում է Հ. Մ.-ին պատկանող անասնագոմի տանիքում (մոտ 80 քմ) կուտակած անասնակեր (մոտ 700 հակ):
Դեպքի վերաբերյալ ԱԻՆ մամուլի ծառայությունից կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին