«Անսպասելի» ձյունը գերի է առել մեքենաներին
Սևան ՔԿՀ-ի մոտակայքում Երևան-Սևան մայրուղին փակ է:
Մեքենաները չեն կարողանում տեղաշարժվել՝ գերի են մնացել «անսպասելի» ձյանը: Panorama.am-ի լրագրողը հայտնում է, որ խցանումը ձգվում է ավելի քան 3 կմ:
Լուսանկարը՝ տեղից:
Նշենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում էր, թե. «Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց