Թբիլիսիում հակաահաբեկչական գործողության ժամանակ վիրավորված հատուկջոկատայինը մահացել է
Թբիլիսիի Գաբրիել Սալոսի պողոտայում վիրավորված հատուկջոկատայինը հիվանդանոցում մահացել է: Ինչպես հաղորդում է apsny.ge-ն, այս մասին լրագրողներին տեղեկացրել են հիվանդանոցից:
Կան տեղեկություններ, որ վիրավորները երեքն են: Պողոտայում իրականացվող հակահաբեկչական գործողությունները շարունակվում են: Դեպքի վայր են ժամանել Պետական անվտանգության ծառայության և Ներքին գործերի նախարարության ղեկավարները:
Գործողության մանրամասները չեն հաղորդվում, դրանք կբացահայտվեն միայն հատուկ գործողության ավարտից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց