Փոթորիկը կաթվածահար է արել Վրաստանի նավահանգիստների աշխատանքը
Սև ծովի վրացական ափերին բարձրացած ուժեք քամու հետևանքով կաթվածահար է եղել Փոթի և Բաթումի նավահանգիստների աշխատանքը: Նավահանգստի կապիտան Վախթանգ Թավբերիձեն հայտնել է, որ նավերի ընդունման ու ճանապարհման աշխատանքները դադարեցվել են նոյեմբերի 21-ի երեկոյան ժամերից: «Ամբողջ գիշեր ու այսօրվա ընթացքում ծովն ալեկոծվում է:
Քամու արագությունը գիշերը հասել է 25-28 մ\վ-ի: Հերթին սպասող երեք նավերը, այդ թվում նավթամթերքով բեռնվածը, ուղարկվել են բաց ծով»,-«Գրուզիա օնլայն»-ին ասել է նա:
Այս պահին փոթորիկի ուժգնությունը հասնում է մինչև 4 բալ: Վատ եղանակի պատճառով Բաթումի հասնել չի հաջողվել նաև ֆրանսիական ռազմական նավին: Այն Վրաստան է եկել՝ մասնակցելու Վրաստանի ՆԳՆ ափային պահպանության աշխատակիցների հետ համատեղ զորավարժություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց