Մեկ սենյականոց բնակարանը՝ ճագարների ֆերմա
Զելանդիայի կղզիներից մեկում կենդանապաշտպանները մեկ սենյականոց բնակարանում հայտնաբերել են մոտ հիսուն ճագար:
«Լենտա.ռու»-ն բնակարանի տիրոջ մասին ոչինչ չի հաղորդում: Նշվում է, որ կենդանիներից մի քանիսը սատկած են եղել, մի քանիսը վնասվածքներ են ունեցել: Նրանց օգնություն են ցուցաբերում, հետո կգտնեն մեկ այլ տեր:
Աղբյուրը հիշեցնում է, որ այս տարվա աշնանը նման դեպք պատահել էր Փարիզում: 25քմ մակերեսով բնակարանում 60-ամյա կինը 130 կատու էր պահում: Տեսածի մասին իրավապահներին ահազանգել ու պատմել էր հարևանը: Դուռը ստիպողաբար բացած ոստիկանները տեսել էին կենդանիներով լեցուն տունը:
Բնակարանի տիրոջը մեղադրել էին կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց