Մենք ԵՄ-ին չենք միանում, մեզ ԵՄ-ից չեն էլ կանչում. Լարիսա Ալավերդյան
ԵՄ-Հայաստան համաձայնագիրը կստորագրվի: Նոյեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այդ ուղղությամբ երկար աշխատանք է եղել, այլ հարց է՝ համաձայնագրի դրույթներն ինչպես կյանքի կկոչվեն:
«Դուք տեսե՞լ եք՝ մենք մի բանի միանանք, ու այն ամբողջովին կատարենք: Կարծում եմ՝ ունենք լայն դաշտ՝ ժամկետների, ձևերի առումով փոփոխելու, ձևը գտնելու: Ինձ համար մեծ խնդիր է, թե ինչ կքաղենք այստեղից, որովհետև քաղելու բան այդտեղ կա»,- ասաց նա:
Ալավերդյանը կոչ արեց համաձայնագիրը ԵՄ անդամ դառնալու հետ չշփոթել, քանի որ մենք ԵՄ չենք գնում, մեզ ԵՄ-ից չեն էլ կանչում: Թե ի՞նչ կարող ենք քաղել՝ միանալով ԵՄ համաձայնագրին, այս հարցի պատասխանը բանախոսը խորհուրդ տվեց փնտրել այն դաշտում, թե ինչու են Հայաստանից գնում Եվրոպա:
«Փնտրեք այդ դաշտում, խոսքը ոչ միայն տնտեսականի մասին է, այլև մարդկային արժանապատվության՝ ավելի պաշտպանված լիելն է, իշխանություն-հասարակություն ավելի վստահելի հարաբերություններ են, մենք շատ բան ունենք սովորելու»,- ասաց նա:
Ալավերդյանը նշեց, որ դեմ է մերժողական վերաբերմունքին, երբ ասում են՝ մտահոգիչ զարգացումներ կլինեն, շատ կարևոր է՝ ինչ կքաղենք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին