Տնտեսություն 20:30 24/11/2017 Արցախ

Արցախում հունվար-սեպտեմբերին իրականացվել է 33.2 մլրդ դրամի շինարարություն

Արցախում  2017թ. հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2016թ. հունվար-սեպտեմբերի համեմատ կազմել է 118.4 տոկոս: Ինչպես տեղեկացնում են ԱՀ Ազգային վիճակագրական ծառայությունից,  2017թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 174.3 մլրդ դրամ` 2016թ. հունվար-սեպտեմբերի 146.0 մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 116.5տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 102.4 տոկոս (2016թ. համապատասխանաբար 107.4 տոկոսի և 100.5 տոկոսի փոխարեն): 2017թ. հունվար-սեպտեմբերին  մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1190.9 հազ. դրամ, 2467.7 ԱՄՆ դոլար կամ 2216.2Եվրո:

2017թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 65.0 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք,  իրացվել է 64.5 մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2017թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 157.1 տոկոս, ընդ որում հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման բաժնում 2016թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ արտադրանքի ծավալը ավելացել է 2.8անգամ, 3.8 տոկոսովª մշակող արդյունաբերության, 21.1 տոկոսովª էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման և 31.5 տոկոսովª ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում:

Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ բաժինների հետևյալն է. մշակող արդյունաբերություն` 21.6%, հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 51.2%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 26.2%, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակումª 1.0%:

Գյուղատնտեսության  և ձկնորսության  համախառն արտադրանքը 2017թ. հունվար-սեպտեմբերին, փաստացի գներով, կազմել է 55.7 մլրդ դրամ,այդ թվում գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 55.7 մլրդ դրամ, ձկնորսության համախառն արտադրանքը` 0.009 մլրդ դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, համադրելի գներով, աճել  է 9.9 տոկոսով:

2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հանրապետությունում  նվազել են ԽԵԱ գլխաքանակը` 10.3  տոկոսով, այդ թվում կովերինը` 8.0 տոկոսով և ՄԵԱ ` 28.5 տոկոսով: Խոզերի գլխաքանակը  նվազել է 13.3 տոկոսով, իսկ թռչուններինըª մնացել է անփոփոխ:

2017թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում իրականացվել է 33.2 մլրդ դրամի  շինարարություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 25.7 տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 27.4 մլրդ. դրամ կամ ընդհանուր  շինարարության  82.7 տոկոսը:

Ըստ ԱՎԾ-ի ՝ 2017թ. հունվար-սեպտեմբերին, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 597.7 հազ. տոննա, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 11.7 տոկոսով: Ընդհանուր  օգտագործման  տրանսպորտի  բեռնաշրջանառությունը  2017թ.  հունվար- սեպտեմբերին  կազմել է 29.3 մլն տոննա-կմ, որը  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 3.6 տոկոսով: 2017թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 15.0 մլն մարդ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 22.1 տոկոսով: Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորաշրջանառությունը  2017թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 146.5 մլն ուղևոր-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 0.5 տոկոսով: Մայրուղային խողովակաշարային տրանսպորտով 2017թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում ներկրված բնական գազի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 23.5 հազ. տոննա, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 6.0 տոկոսով:

Հանրապետությունում 2017թ. հունվար-սեպտեմբերին կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 6.1 մլրդ. դրամ, որը 2016թ. հունվար- սեպտեմբերի  նկատմամբ, համադրելի գներով, նվազել է 3.6  տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կապի բոլոր տեսակի ծառայություններից 4.0 տոկոս աճ արձանագրվել  է հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման խմբում:
2017թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում սպառողական շուկան կազմել է 122.9 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 65.0%-ը բաժին է ընկել առևտրի շրջանառությանը, 35.0%-ըª ծառայություններին:

2017թ. հունվար-սեպտեմբերին տնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 153.2 հազ. դրամ և նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի  համեմատությամբ աճել է 1.7 տոկոսով:

ԱՎԾ-ից տեղեկացնում են, որ  հանրապետությունում սպառողական շուկայում 2017թ. սեպտեմբերին 2016թ. դեկտեմբերի նկատմամբ, ինչպես և նախորդ  երեք ամիսներին, արձանագրվել է գնանկում:

Հանրապետությունում 2017թ. սեպտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 97.7 տոկոս: 2017թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել  է 99.0 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)ª 100.4 տոկոս, ոչ պարենային ապրանքներինըª 97.2, ծառայությունների սակագներինըª  97.9 տոկոս,  իսկ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատª համապատասխանաբար 98.6 տոկոս, 97.3, 99.4 և 100.3 տոկոս:

2017թ. սեպտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 2.3 տոկոս գնանկման պայմաններում գրանցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.0 տոկոս նվազում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նշված ցուցանիշների 3.4 տոկոս գնանկման և 1.8  տոկոս  նվազման  դիմաց:

Ինչ վեաբերում է առևտրաշրջանառությանը, հանրապետությունում արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2017թ. հունվար-սեպտեմբերին, փաստացի գներով, կազմել է 155.9 մլրդ դրամ կամ 323.3 մլն ԱՄՆ դոլար, այդ թվումª ապրանքների արտահանումըª 51.2 մլրդ դրամ (106.4մլն ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումըª 104.6 մլրդ դրամ (216.9 մլն ԱՄՆ դոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 53.4 մլրդ դրամով (110.5 մլն ԱՄՆ դոլարով): 2017թ. հունվար-սեպտեմբերին 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 38.9 տոկոսով, ընդ որում` արտահանումը աճել է 88.5 տոկոսով, իսկ ներմուծումըª 23.0 տոկոսով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:11
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած.Փաշինյան
«Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Նիկոլ Փաշինյան
«Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ։ Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:26
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման 41-րդ օրը «Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ եթերն է
«Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ հերթական թողակման հերթապահներն են ադրբեջանագետներ Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանը։ Անժելա...
Աղբյուր` Panorama.am
22:06
Պիտի վերադառնանք սկիզբ՝ ԱՐՑԱԽ, որ ունենանք ՏԱՎՈւՇ, ՍՅՈւՆԻՔ, ԳԵՂԱՐՔՈւՆԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆ. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Սկզբից՝ ԱՐՑԱԽԸ, հիմա՝ ՏԱՎՈւՇԸ, վաղը՝ ՍՅՈւՆԻՔ,...
Աղբյուր` Panorama.am
21:40
Որևէ հոգևորական, եթե ասում է, ապա վստահ եղեք, որ Կաթողիկոսի համաձայնությամբ է. Թաթուլ Մանասերյան
«Ճիշտ եմ համարում այն, ինչը որ Տավուշում է այսօր տեղի ունենում»,-«Panorama.am-հարցազրույց» հաղորդաժամին ասաց...
Աղբյուր` Panorama.am
21:28
Վթարից հետո ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
Մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
21:05
Թող մտածեն նրանք, ովքեր ազատազրկված են հոգով ու խղճով․ փաստաբանի շնորհավորանքը՝ Մալյանին
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է: Շնորհավորում եմ ուժեղ մարդ: Մի քիչ էլ կանցնի ու...
Աղբյուր` Panorama.am
20:56
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը ավելի հայտնի է...
Աղբյուր` Panorama.am
20:47
Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ «Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի․ Կիրանցի 87-ամյա բնակիչ
«Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի»,- սրտնեղած ասաց Կիրանց գյուղի 87-ամյա բնակիչը։ «Մեր...
Աղբյուր` Panorama.am
20:01
Էս տոչկեքով կամուրջն էլ է անցնում իրանց․Կիրանցի համայնքային ղեկավար
Կառավարությունից Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանին 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:39
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ»,- այսօր Բաքվում Միջմշակութային երկխոսության խնդիրներին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
19:18
Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան․ Բագրատ սրբազան
«Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան։ Ասում են՝ գործակալ եմ։ Եթե ասում են, որ գործակալ եմ, բայց մինչև հիմա ձերբակալված չեմ, ուրեմն...
Աղբյուր` Panorama.am
18:57
ՊՆ-ն արձագանքել է Կոթի գյուղում 2 դիրք հանձնվելու մասին տեղեկությանը
Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներ: Պաշտպանության նախարարությունը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:45
«Ես կառավարության պլանավորած քայլերի հետ ՀԱՇՏ չեմ»․ քաղաքացին Կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն այսօր, ժամը18:00-ից կառավարության շենքի դիմաց սկսում է 72 ժամանոց նստացույց: Այդ մասին նա տեղեկացրել...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայ ժողովրդի գոյութենական պատերազմը տանուլ կտանք, եթե հրաժարվենք մեր ինքնության իրավունքի համար տարվող պայքարից
«Ջենեսիս Արմենիա»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տավուշում այս օրերին վճռվում է գալիք Հայաստանի հեռանկարը:...
Աղբյուր` Panorama.am
18:13
Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին
Ղազարյան Կարենը և Բեժանով Գարեգինը, որոնք պայքարում էին  Տավուշի հողերը միակողմանի հանձնելու դեմ, այսօր սև բերետավորների կողմից դաժան ծեծի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Կիրանցի բնակիչ. Խնդիրն իմ տունը կամ այգին չէ, խնդիրը բարձունքն է, կամուրջն ու ճանապարհը
Կիրանց գյուղի բնակիչ Գևորգ Սիմոնյանի տունը մեկն է այն տներից, որը գյուղի միջով իրականացվող սահմանազատման հետևանքով կարող է հայտնվել ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
«Կիրանցը կիսվում է, կեսն անցնում է Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը Կիրանցի ժողովրդին ասել է, որ յոթ օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն, յոթ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Լիլիթ Գալստյան. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց համոզիչ և կանգուն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը գրում է. «Մեզանում ներազգային պառակտվածության,...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հրդեհ՝ Ջրառատում, քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն
Այսօր ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Պետք է երեսով տալ այն հարամ հացը, որ ուտում են և փոխարենը ծառայություն մատուցում թշնամուն. Թաթուլ Մանասերյան
«Երբ պետության ղեկավարը երդվում է Սահմանադրության և Կտակարանի վրա ձեռքը դնելով՝ երկու բան է խոստանում՝ ապահովել անվտանգություն և երկրի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Խոսրով Հարությունյան. Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
Հայաստանի նախկին վարչապետ,  ԱԺ նախկին Նախագահ Խոսրով Հարությունյանը գրում է. «Բեկել իշխանությունների սանձազերծած...
Աղբյուր` Panorama.am
17:24
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել
Այսօր՝ մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել...
Աղբյուր` Panorama.am
17:23
Լևոն Քոչարյանի օգնականին ներկայացվել է մեղադրանք
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Տոկաևը ողջունել է Երևանի և Բաքվի պայմանավորվածությունն Ալմաթիում բանակցություններ վարելու վերաբերյալ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար Ալմաթիում...
Աղբյուր` Panorama.am
16:58
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
Պետք է աշխատողներն ունենան կարճ աշխատանքային ժամ, բարձր աշխատավարձ, անձնական կյանքի հնարավորությունը, որ հետո էլ հաճույքով իրենց աշխատանքը կատարեն»։
Աղբյուր` Panorama.am
16:57
Սպասվում է անձրև, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում
Երևան քաղաքում մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չեմ համագործակցի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ. Հայկ Մարության
«Այն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, մարդիկ, ովքեր ապացուցել են, որ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի մասին, մենք իրենց հետ չենք...
Աղբյուր` Panorama.am
16:11
Կիրանցի աղջիկ. Գյուղացիների մոտ անորոշությունը մեծ է
Նիկոլ Փաշինյանի հետ հանդպումից կիրանցի Գոհար Վարդանյանը դուրս եկավ արտասվելով։ «Ինչ կար, մնաց, ոչ մի փոփոխություն։ Մարդիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}