Էլիզաբեթ 2-րդի Վինձորյան ամրոցում արդեն զարդարել են տոնածառը
Սուրբ Ծննդին դեռևս մեկ ամիս կա, սակայն որոշ հայտնի անձինք սկսել են ակտիվ նախապատրասվել տոներին: Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի շՎինձորյան դղյակն արդեն պատրաստ է ընդունել հյուրերին: Համացանցում հայտնվել են զարդարված եղևնու նկարներն ու ճաշասենյակը:
Ինչպես նշում է hellomagazine.com-ը, 6 մետր բարձրությամբ եղևնին հատվել է պալատի Մեծ պարտեզից և տեղադրվել Վինձորյան դղյակում:
Զարդարել են նաև ճաշասենյակը: Կարմին սփռոցի վրա դրվել է ոսկեգույն սպասք, որը գնվել է դեռևս Գեորգ 4-րդի օրոք և օգտագործվում է կարևոր ճաշկերույթների ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին