Հայաստանի ու Ղազախստանի միջև փոխադարձ առևտրի ծավալներն աճել են
2017 թ. Հայաստանի ու Ղազախստանի միջև փոխադարձ առևտրի ծավալները նշանակալիորեն աճել են: Այդ մասին Աստանայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը:
«Չնայած այն հանգամանքին, որ տնտեսության մեջ ընդհանուր առմամբ դեռ որոշ բացասական միտումներ կան, որոնք, իհարկե, ազդել են տնտեսական կապերի ներկա վիճակի վրա, այդուհանդերձ, 2016 -ի համեմատ՝ 2017 թ. երկկողմ առևտրի աճի ակնհայտ միտում է նկատվել»,- ասել է նա:
2017 թ. Հայաստանի ու Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության ոլորտում փոխադարձ առևտրի 38 տոկոս աճ է գրանցվել:
Վիճակագրական տվյալներով՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2,6 միլիոն դոլար: Դեսպանը նաև խոսել է ԵՏՄ շրջանակներում համագործակցության դրական դինամիկայի մասին:
Նա նշել է, որ 2017 թ. հունվար-օգոստոսին ԵՏՄ անդամ երկրների փոխադարձ առևտրի ծավալը կազմել է 34,2 մլրդ դոլար կամ 2016 թվականի նույն ժամանակաշրջանի 127,5 տոկոսը: Դեսպանի խոսքով՝ սա ցույց է տալիս ԵՏՄ այն մեխանիզմների իրականացման միտումները, որոնց հետ էլ հույսեր էին կապում անդամ-երկրները:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ