Ռոնալդ Ռեյգանի մասին սերիալ է նկարահանվելու
ԱՄՆ 40-րդ նախագահ, դերասան Ռոնալդ Ռեյգանի մասին սերիալ է նկարահանվելու: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ վկայակոչելով The Hollywood Reporter-ին:
Նախագծի վրա կաշխատի USA Network-ը, իսկ սերիալի ստեղծմանը կաջակցի Ռեյգանի դուստրը՝ Փեթի Դևիսը:
Այն դեռ անվանում չունի, սակայն հայտնի է, որ հեռուստասերիալը կպատմի, թե ինչպես է Ռեյգանը աշխատել որպես դերասան և փրկարար, ինչ հաղթանակներ ու պարտություններ է կրել նա իր նախագահության տարիներին: Բացի այդ, նախատեսվում է ուշադրություն դարձնել նրա անձնական կյանքին:
Նշվում է նաև, որ սերիալը կդառնա Ռեյգանի մասին առաջին նախագիծը, որի վրա աշխատելու է նրա ընտանիքի անդամը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ