Ախալքալակի քաղաքապետը երկու տեղակալ ունի
Ախալքալաքի նոր քաղաքապետը ունի երկու տեղակալ. մեկը նորանշանակ Սամցխե-Ջավախքում Հանրային պաշտպանի նախկին ներկայացուցիչ Արմեն Մարանգոզյանն է, իսկ առաջինը` Շալվա Բալախաձեն, որն արդեն 10 տարի է Ախալքալաքի ինքնակառավարման գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում է:
Ախալքալաքի շրջանային վարչությունում կադրային փոփոխությունների մասին տեղեկացնող Jnews-ը հայտնում է, որ 15 թափուր աշխատատեղ կա:
Շրջանային վարչությունում կադրային փոփոխությունները սկսվել են Ախալքալաքի Շրջանային վարչության երկրորդ տեղակալի փոփոխմամբ:
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքերով, Շրջանային վարչության ապարատում կա մոտ 15 թափուր տեղ:
«Արդեն սկսվել է գյուղական մասնագետների մրցույթը, երկու օր առաջ մրցույթ հայտարարվեց, բայց մեզ համար անհայտ պատճառներով այն դադարեցվեց, բայց երևի մի քանի օրից կվերսկսվեն», – ասել է Յուրիկ Ունանյանը:
Նրա խոսքերով, գյուղական մասնագետների մրցույթն ավարտվելուց հետո թափուր աշխատատեղերի՝ մասնագետների մրցույթ կհայտարարվի Շրջանային վարչության տարբեր ծառայություններում, որտեղ կա մասնագետների 8-10 թափուր աշխատատեղ: