Եվրամիությունը թուլացրել է պատժամիջոցները ՌԴ դեմ՝ հանուն Մարս թռչելու
Եվրամիությունը որոշել է բացառություն անել ՌԴ դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցներում, որոնք ուժի մեջ են մտել 2014 թ. հուլիսի 31-ին:
Ինչպես հաղորդում է Forbes-ը, բացառություն է կատարվում ռուսական «Պրոտոն-Մ» հրթիռներում օգտագործվող հրթիռային վառելիքի բարձր թունավորության բաղադրիչների համար: Ոլորտային սահմանափակող միջոցառումների գործողությունը կասեցվել է հրթիռային վառելիքի՝ հիդրազինի դեպքում, որն օգտագործվելու է Մարսի ուսումնասիրման ռուս-եվրոպական ExoMars-2020 նախագծում: Այս մասին ասված է Եվրախորհրդի որոշման մեջ, որը հրապարակված է ԵՄ պաշտոնական ամսագրում: Որոշումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 2-ին:
Եվրամիությունում վստահ են, որ սահմանափակող միջոցները, որոնք դրվել են 2014 թ., պետք է չազդեն եվրոպական տիեզերական արդյունաբերության վրա: «Խորհուրդը կարծում է, որ սրանք կոնկրետ գործողություններ են՝ հիդրազինի գծով, որ հիշատակվում է ԵՄ ընդհանուր ռազմական ցուցակում, որտեղ ExoMars տեղափոխողին անհրաժեշտ նյութերն են»,- ասված է փաստաթղթում: