Պատժամիջոցները հավերժ չեն. Ռուսաստանում ԱՄՆ դեսպան
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը կարծում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հավերժ չեն գործի, և կան պայմաններ, որոնք թույլ կտան երկրներին՝ չեղարկել սահմանափակումները: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, դիվանագետը նշել է, որ անհրաժեշտ է անդրադառնալ խնդրի պատմությանը:
«Շատ պատժամիջոցներ միայն ԱՄՆ-ի կողմից չեն ներդրվել, այլև Եվրոպայի՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ: Եթե մենք կարողանանք Ուկրաինայի հետ հարցը լուծել, այն է՝ համաձայնության գալ, որը շահավետ կլինի երկու կողմերի համար, ապա կստանանք դրական արդյունք: Ոչինչ հավերժ չէ»,- ասել է նա:
Դիվանագետի կարծիքով՝ կողմերը պետք է մնան բանակցությունների սեղանի մոտ և կենտրոնանան այն հարցերի վրա, որոնք էլ պատժամիջոցների խնդիր են առաջանում: ԱՄՆ-ն հույս է հայտնում, որ մոտ ապագայում որոշումը կգտնվի, և հարաբերությունները կկարգավորվեն: