Հրապարակվեց Կարո Եղնուկյանի մեղադրական եզրակացությունը
«Կարո Եղնուկյանը կատարել է հանցավոր արարքներ՝ նախատեսված 38.218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 217 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով »,-դատական նիստում այսօր հայտարարեց նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Մասնավորապես, դատավորը հայտարարեց, որ նա 2016թ. հուլիսի 17-ին նպաստել է տրամադրված սննդից խմբի թունավորման, նրանց սննդից զրկելու, անդամների հետ բանակցություն
ների դիտավորյալ տապալման վերաբերյալ ապատեղեկատվության տարածմանը:
Նշենք, որ ՊՊԾ գունդը գրաված խմբի գործով նսիտին Եղնուկյանն այսօր մասնակցեց: Դահլիճում նստածները նրան դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով:
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց կողմից 2016թ. հուլսի 17-ին ժամը 05։30-ի սահմաններում, զենքի օգտագործմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցներ հանդիսացող անձանց պատանդ վերցնելուց և զավթաց վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցներն ու պատանդներին ազատելու պայմանով պետությանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարականի, ինչպես նաև ապօրինի զենք պահելու մեադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելու վերաբերյալ պահանջներ ներկայացնելուց հետո՝ մինչև նշված պահանջների իրականացումը տեղեկություններ, խորհուրդներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով օժանդակել է կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները և պատանդներին պահելուն։
Հարակից հրապարակումներ`
- Կարո Եղնուկյանին դատարանի դահլիճից տեղափոխել են հիվանդանոց
- Մերժվեցին Կարո Եղնուկյանի շահերի պաշտպանի միջնորդությունները
- «Մենք ի՞նչ կարող ենք անել». Եղնուկյանի փաստաբանը՝ զինված խմբի անդամների մուտքը ԱՄՆ արգելելու մասին. «Առավոտ»
- Կարո Եղնուկյանը չի պատրաստվում դատարան գնալ
- Կարո Եղնուկյանի դեմ քրեական գործը «Սասնա ծռերի» գործից չի անջատվի
- Եթե իմ դեմ գործը «Սասնա ծռեր»-ի գործից չանջատվի, ապա դատը տարիներ կտևի. Կարո Եղնուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան