Պատժամիջոցների մասին որոշումները Պուտինն ինքն է ընդունում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ինքն է որոշում ընդունում Ռուսաստանի գործողությունների մասին՝ ի պատասխան ԱՄՆ սահմանափակումների կամ այլ պատժիչ միջոցառումների: Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա նաև աբսուրդային է համարել ԱՄՆ նախագահի նախկին օգնական Մայքլ Ֆլիննի՝ այդ գործընթացի վրա ազդելու հնարավորության մասին տեղեկությունը:
Այն, որ Ռուսաստանը որևէ կերպ չի պատասխանել ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Պեսկովի խոսքով, Պուտինի որոշումն էր, որը ոչ մի կերպ կապ չէր կարող ունենալ ինչ-ինչ խնդրանքների կամ հանձնարարության հետ:
«Տեղեկատվությունը, որ Պուտինը ստանում է դեսպաններից, ոչ մեկին չի վերաբերում: Նախագահը որոշումներն ընդունում է ինքնուրույն, առաջնորդվելով, ինչպես ինքն է բազմիցս ասել, բացառապես Ռուսաստանի ազգային հետաքրքրություններով»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց