Queen խմբի մենակատարի մասին պատմող ֆիլմն առանց ռեժիսոր է մնացել
Բրիտանական Queen ֆիլմի մենակատարի՝ Ֆրեդի Մերկուրիի մասին պատմող կենսագրական Bohemian Rhapsody ֆիլմի ռեժիսորը՝ Բրայան Սինգերը, հեռացվել է աշխատանքից՝ ոչ արհեստավարժ լինելու պատճառով: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Օրեր առաջ՝ դեկտեմբերի 1-ին, 20th Century Fox ընկերությունն ընդհատել էր ֆիլմի նկարահանումները՝ ռեժիսորի՝ «անպատրաստ» լինելու պատճառով:
Սինգերը քանիցս անհետացել է նկարահանումների ժամանակ, իսկ Գոհաբանության օրը անհետացել է և չի վերադարձել նկարահանման հրապարակ: Ինքը՝ ռեժիսորը, առաջ եկած դժվարությունները բացատրել է ծանր հիվանդ ծնողներին խնամելու անհրաժեշտությամբ: Ֆիլմի պրեմիերայի օրը նշանակված է. այն պետք է ցուցադրվի 2018 թ. դեկտեմբերի 15-ին: Նոր ռեժիսորի անունը կհրապարակվի առաջիկա օրերին:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց