ՀԷՑ-ի կորուստները հասել են բարձր ցուցանիշների. «Ժողովուրդ»
Երբ 2015 թվականին Հայաստանի Էլեկտրական ցանցեր ընկերության սեփականատերը փոխվեց, և ռուսական «Ռաո» ընկերության բաժնետոմսերի սեփականատերը դարձավ ռուսաստանահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը , և ՀԷՑ-ը դարձավ «Տաշիր գրուպի» մաս, հարցերի հարցն այն էր, թե արդյո՞ք նոր սեփականատերը կկարողանա նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները։
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացել է, որ այս տարվա 9 ամիսների արդյունքներով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կորուստները կազմել են 8,8 տոկոս:
«Սա աննախադեպ ցուցանիշ է։ Հնարավոր է արձանագրել, որ այսպիսով ՀԷՑ-ի եկամուտները, օրինակ, 2015 թվականի համեմատ ավելացել են մոտ 10 միլիոն դոլարով։ Ի դեպ, հենց վնասների մեծ լինելու պատճառով էր, որ 2009-ից 2015 թվականներին ՀԷՑ-ի նախկին տնօրինությունը երեք անգամ էլէներգիայի սակագինը բարձրացնելու պահանջ է ներկայացրել։ Փաստորեն արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ սեփականատիրոջ փոփոխությունն իր արդյունքը տվել է։ Հարկ է նկատել, որ էլէներգիայի բաշխմամբ զբաղվող ընկերությունների կորուստի միջազգային ընդունված առավելագույն չափանիշը մոտ 7 տոկոս է։ Այսինքն՝ ՀԷՑ-ին մի փոքր է մնում այդ ցուցանիշին հասնելու համար»,-մեկնաբանել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց