France Bleu. Չնայած ձմռան ցրտին՝ Ստրասբուրգում հայ ընտանիքներն ապրում են փողոցում կամ մեքենաների մեջ
Ֆրանսիական France Bleu կայքն անդրադարձել է Ստրասբուրգում անօթևան հայ ընտանիքների խնդրին: Ինչպես գրում է կայքը, չնայած ջերմաստիճանն արդեն նվազել է ու ձյունն էլ հայտնվել, հայ ընտանիքները՝ տասնյակ երեխաների հետ միասին, քնում են Ստրասբուրգի փողոցներում:
Նշվում է, որ պրեֆեկտուրի (մարզպետարան) կողմից բացվել են արտակարգ կեցավայրեր, սակայն տեղերը չեն բավականացնում:
«5 հայ ընտանիք, 15 երեխա քնում են Ստրասբուրգի փողոցներում կամ մեքենաներում՝ դեկտեմբերի սկզբից: Երեխաները սովորում են Ֆրանսիայում արդեն 3-4 տարի: Նրանց թվում են Մեյնոյի քոլեջի 3 աշակերտներ, որոնցից մի քանիսին հյուրընկալել է ուսուցիչներից մեկը»,-գրում է France Bleu-ն:
Պրեֆեկտուրի արտակարգ կեցավայրում տեղ ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել 115, սակայն այնտեղ տեղ չլինելու պատճառով նրանց մերժում եմ:
13 տարեկան Գագիկն ամեն օր զանգահարում է 115, ասում, որ ձմեռ է, ձյուն է գալիս, իրենք դրսում են, սակայն ոչինչ չի օգնում:
«Ամռանը մենք վրանի տակ էինք մնում, իսկ հիմա ավտոմեքենայի մեջ: Մենք մեքենան միացրած ենք թողնում գրեթե ամբողջ գիշեր, որ տաք լինի, բայց այս դեպքում էլ պետք է վճարենք դիզելի համար: Դժվար է նաև մեքենայում տնային աշխատանքներ անելը»,-ասում է Գագիկը, ով դասարանի լավագույն սովորողներից մեկն է:
Նշվում է, որ օրերս նախատեսվում է բացել արտակարգ կեցավայրի ևս 264 տեղ ձմռան համար, որը կգործի մինչև 2018թ.-ի մարտի 31-ը, որը կլինի հավելում Ստորին Հռենոսում (Bas-Rhin) առկա արդեն 8476 կեցվայրին:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի դեսպանատան դիմացի նստացույց անողները հեռացել են. «Առավոտ»
- Մկրտչյանները Հայաստանում ամենաերկար ցույց անող քաղաքացիներն են. «Առավոտ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին