Առանց հերթի սպասարկվելու համար նախապես գրանցվեք ACBA Ticket-ի միջոցով
ACBA Ticket բջջային հավելվածը թարմացման և կատարելագործման աշխատանքների արդյունքում այժմ գործում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բոլոր 58 մասնաճյուղերի համար:
ACBA Ticket բջջային հավելվածի միջոցով հնարավոր է նախապես գրանցվել և սպասարկվել բանկի` Ձեզ հարմար ցանկացած մասնաճյուղում, նախօրոք ընտրված օրը և ժամին։ Հաշվի առնելով մասնաճյուղի ծանրաբեռնվածությունը հավելվածը Ձեզ կառաջարկի հնարավոր առավել հարմար այլ ժամեր բանկի տվյալ մասնաճյուղ այցելելու համար:
Հերթագրվելու ժամանակ հավելվածի միջոցով ստեղծվում է առցանց կտրոն, որի միջոցով Ձեզ կտրամադրվի քառանիշ կոդ։ Մասնաճյուղում անհրաժեշտ է մինչև Ձեր կողմից ընտրված ժամը մուտքագրել կոդը հերթերի կառավարման համակարգում:
ACBA Ticket հավելվածը հասանելի է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար:
«Մենք շարունակաբար բարելավում ենք մեր սպասարկման համակարգը՝ հնարավորինս հարմարավետ դարձնելով այն հաճախորդների համար: Կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ՝ մենք անում ենք առավելագույնը, որպեսզի խնայենք Ձեր ժամանակը»,-նշում են բանկից:
Հարակից հրապարակումներ`
- Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից թողարկված պարտատոմսերին շնորհել է «B+» վարկանիշը
- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը գործարկում է American Express Safekey®-ը Հայաստանում
- Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը կհամագործակցեն
- ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկն առաջինը գործարկեց ArCa SecurePay անվտանգության համակարգը
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ կայացել է Լոռու Բերքի տոնը
- «ԱՐՔԱ-ՄԻՐ» քարտ՝ 2 քարտ մեկում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկից
- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը բիզնես դասընթաց է անցկացնում Գյումրու հյուրանոցային ոլորտի համար
- «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը մեկնարկում է 3-5 % տոկոսադրույքով վարկերի տրամադրման գործընթաց
- «Ակբա լիզինգ»-ը կմասնակցի գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին