ՌԴ-ն այսուհետ ևս նպաստելու է ԼՂ հակամարտության՝ փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը. Սերգեյ Լավրով
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը ներկայացրել է Ռուսաստանի արտգրծնախարար Սերգեյ Լավրովի ելույթը ԵԱՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։
Ելույթում, մասնավորապես, ասված է.
«Այսօր Եվրոատլանտիկայում ճարտարապետությունը լուրջ փորձությունների է ենթարկվում։ ՆԱՏՕ-ի ներուժի ավելացումը «արևելյան ճակատում», դաշինքի ընդլայնման կուրսը էականորեն խաթարում են անվտանգության անքակտելիության սկզբունքը։ Խորը անհանգստություն են առաջացնում միջազգային իրավունքի կոպիտ խախտումները՝ ներքին գործերին միջամտելը, առկա խնդիրները ուժով լուծելու փորձերը, պարտադրանքի ոչ լեգիտիմ, միակողմանի միջոցների կիրառումը։ Ժողովրդավարության, շուկայի ազատության սկզբունքները ցանկանում են փոխարինել կոշտ բռնությամբ և վերջնագրերով»։
Անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման խնդրին՝ Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահ երկիր, այսուհետ ևս նպաստելու է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների կողմից հավանության արժանացած սկզբունքների համապատասխան, կողմերի համար փոխադարձաբար ընդունելի լուծումների որոնմանը։
Ինչ վերաբերում է մերձդնեստրյան խնդրին, ապա, ըստ ՌԴ արտգործնախարարի, որոշակի առաջընթաց է գրանցվել։ «Որպեսզի դրական դինամիկան պահպանվի, առաջարկում ենք հասնել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման երաշխիքների համաձայնագրի կնքման»,- ասել է ռուս բարձրաստիճան պաշտոնյան։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկա հանդիպումը տեղի կունենա 2018-ի տարեսկզբին
- Վիեննայում մեկնարկել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը
- Նալբանդյանն ու ՄԽ համանախագահները քննարկել են ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց