Հաշվեքննիչ պալատը լինելու է ավելի անկախ մարմին. Գագիկ Մինասյան
«Հաշվեքննիչ պալատը ինքն է հաստատելու իր գործունեության ծրագիրը և լինելու է ավելի անկախ մարմին, քան Վերահսկիչ պալատը»,- խորհրդարանում «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանան հայտարարեց Հիմնական զեկուցող, ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
«ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ խորհրդարանը վերահսկողություն է իրականացնելու գործադիր իշխանության, պետական բյուջեի կատարման, ինչպես նաև օտարերկրյա պետություններից վերցված փոխառությունների և վարկային միջոցների օգտագործման նկատմամբ, ուստի չենք կարող նույն լիազորությունները վերապահել մեկ այլ մարմնի. այդպիսով կստացվեր սահմանադրական կոնֆլիկտ: Հետևաբար, բնական է, որ մենք Սահմանադրությամբ ունենք նոր որակի կառույց՝ հաշվեքննիչ պալատ, որը պետք է իրականացնի հաշվեքննություն»,- ներկայացրեց պատգամավորը։
Նա պարզաբանեց, որ ի տարբերություն Վերահսկիչ պալատի, որը ներկայացնում է եզրակացություն պետական բյուջեի կատարման ընթացքի մասին կառավարության ներկայացրած տեղեկանքի վերաբերյալ, Հաշվեքննիչ պալատը ներկայացնելու է պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվեքննություն:
Հիշեցնենք, որ Սահմանադրության փոփոխության համաձայն՝ 2018թ. ապրիլից Վերահսկիչ պալատը դառնալու է Հաշվեքննիչ պալատ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց